Ոստիկանության զորքերը, ՊՊԳՎ-ը, ուղեկցող գումարտակները կներառվեն ստեղծվելիք ոստիկանական գվարդիայի կազմում

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ոստիկանական գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում ոստիկանական գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է: Գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները:

Ըստ այդմ՝ գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:

Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից:

Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում, և, լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում, ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում գվարդիայի տանիքի ներքո:

Սարգսյանը փաստել է, որ ավելի ընդհանրական՝ գվարդիայի ձևավորումը և դրա ներքո դիտարկվող ոստիկանության զորքերի ապառազմականացումը վերաբերում են ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով:

Տպել
582 դիտում

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ