ՔՊ-ն ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում. Արայիկ Հարությունյան

Հայաստանում ժողովրդավարական գործընթացները հասել են այն մակարդակի, որ մենք այլևս մեկ անձի իշխանության հաստատման վտանգներ չունենք։

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն։ 

Ըստ Հարությունյանի՝ սա շատ ընդունված ձև է ամբողջ աշխարհում։ «Քիչ կան երկրներ, որտեղ այլ կերպ է: Խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման առումով սա նույնպես կարևոր քայլ էր»,- ասաց նա։ 

Թե վարչության անդամների ընտրության արդյունքում ի՞նչ հետևություններ են արվել, և ինչո՞ւ Կառավարության առանցքային դեմքերը չկային ընտրված ցուցակում, Հարությունյանը պատասխանեց․ «Մենք դեռ ամփոփումներ չենք արել, որովհետև համաժողովը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Դրանից հետո շատ ակտիվ արտաքին քաղաքական գործընթացներ են եղել, որտեղ վարչության որոշ անդամներ նույնպես ներգրավված են եղել»։ 

Իսկ ինչո՞ւ, որպես վարչության անդամ, չի ընտրվել Արարատ Միրզոյանը, հարցին Հարությունյանն արձագանքեց. «Միրզոյանը առաջադրված չէր, որ հայտնվեր անդամների ցուցակում։ Մյուսների արդյունքները շատ մոտ էին մեկը մյուսին։ Իմ գնահատմամբ՝ ընտրությունն արտացոլում էր այն իրավիճակը, որ կա կուսակցության գործունեության առումով։ Հայտնվում են այն մարդիկ, ում ընտրում են կուսակցության պատվիրակները։ Ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ բոլորի աչքի առաջ է եղել։ Սա ամենաժողովրդավարական կուսակցությունն է, որ երբևէ գոյություն է ունեցել ՀՀ-ում իր ներքին և արտաքին գործընթացներով»:

Խոսելով Կառավարության՝ վերջին տաս ամիսների ձեռքբերումների մասին՝ Հարությունյանն ընդգծեց, որ շատ բարձր է տնտեսական ակտիվության ցուցանիշը և նշեց, որ ներքաղաքական գործընթացները չեն ազդում տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

«Մայիսին, երբ որոշակի գործողություններ կային ընդդիմության կողմից, ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումները, ըստ էության, ազդեցություն չունեն, որովհետև մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հենքերի վրա դնել տնտեսությունը»,- նկատեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ չի հրապարակվել ՀԱՊԿ նիստում ՆԻկոլ Փաշինյանի ելույթի հատվածը, երբ երեկ հրապարակվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյինը, և արդյոք հայկական կողմից Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին համարժեք կոշտ պատասխան չի՞ տրվելու, Հարությունյանն ասաց․ «Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրել այս մասով իր գործելաոճը։ Հո սա բռնցքամարտ չի, որ կոշտ ու փափուկ պատասխաններ լինեն, մենք մարտավարություն ունենք ու ըստ դրա ենք գործում։ Այն դիտարկումները, որ նախագահ Լուկաշենկոն հրապարակել է, դրանց ժամանակին պատասխան տրվել է»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, Հարությունյանը շեշտեց՝ իրենք ամեն ինչ անում են, որ ՀԱՊԿ-ը պայմանագրերով ստանձնած իր պարտականությունները կատարի:

Տպել
670 դիտում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը