Մինչև 2026 թվականը կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը, 2023թ-ին ընթացիկ տարվա համեմատ՝ 5, իսկ նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելացնել Հայաստանը գովազդելուն կամ զբոսաշրջային մարքեթինգին ուղղված ֆինանսավորումը: Սա մտադիր է իրականացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ նախարար Վահան Քերոբյանի՝ 2023թ-ի ընթացքում հատուկ հատկացումներ ու ծրագրեր կուղղվեն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

Երեկ Ազգային ժողովում 2023թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Քերոբյանը նկատել էր՝ եթե ընթացիկ տարվա 9 ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ, ապա նախատեսված ծրագրերի իրականացումից հետո՝ մինչև 2026թ., զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվի:

«Այս տարի հուլիս և օգոստոս ամիսներին մեր հյուրանոցային ամբողջ պարկը 100 տոկոսով զբաղված է եղել։ Այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները մեզ ասում էին՝ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են, քանի որ չեն կարողացել տեղավորել Հայաստանում։ Սա առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ մենք հյուրանոցների խիստ պակաս ունենք։ Ակնհայտորեն պետք է հյուրանոցների թիվն ավելացնել, և հիմա մենք Կառավարության գործընկերների հետ դիտարկում ենք հյուրանոցների ստեղծմանը կամ զարգացմանը խթանող ինչ-որ ծրագիր իրականացնելու հարցը»,- նշել էր նախարարը:

Զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախ նկատում է՝ Հայաստանում զբոսաշրջային ակտիվությունն այս տարի բավականին մեծ է թե՛ ներգնա, թե՛ արտագնա մասով, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով։ Չնայած մեծ հոսքը Ռուսաստանից է, բայց Եվրոպայի զբոսաշրջիկներն էլ հետ չեմ մնում։ Սա հաշվի առնելով՝ պետք է հասկանալ՝ ո՞ւմ է ուղղված լինելու Հայաստանը գովազդելու կամ զբոսաշրջային մարքեթինգին ուղղված ֆինանսավորումը:

«Պետք է հասկանալ՝ ո՞րն է լինելու թիրախը, ո՞վ է այն զբոսաշրջիկը, ում ուզում ենք բերել Հայաստան։ Զբոսաշրջիկի քանակը և որակը նույնպես կարևոր են, այսինքն՝ մի դեպքում հնարավոր է՝ 10 զբոսաշրջիկից ավելի շատ գումար գեներացնել տնտեսության համար, մյուս դեպքում՝ կարող է 200 զբոսաշրջիկից ավելի քիչ գումար գեներացնել, բայց ունենալ ավելի շատ վնաս։ Ի վերջո, այն հուշարձանները, որ այցելում են, դրանք ունեն, այսպես ասած, մաշվելու հավանականություն։ Դրա համար հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ գովազդել, որպեսզի բերել այն զբոսաշրջիկին, որը մինիմալ վնաս, բայց մաքսիմալ օգուտ կբերի երկրին»,- ասում է նա։ 

Ըստ Սոլոմոնյանի՝ այս ամենի մեջ իրատեսական է նաև այն կանխատեսումը, ըստ որի՝ մինչև 2026թ. զբոսաշրջիկների թիվը կկրկնապատկվի․ «Սակայն այստեղ կարևորվում է որակ-քանակ հարաբերակցությունը․ հնարավո՞ր է՝ մեկ միլիոն զբոսաշրջիկից գեներացնել այնքան գումար, ինչքան 5 միլիոնից, բայց 5 միլիոնը կբերի ավելի շատ աղմուկ, ավելի շատ մաշվածություն, քան մեկ միլիոնը»։ 

Հայաստանում զբոսաշրջիկների նախընտրած վայրերից ակտիվությունը մեծ է Երևանում և մայրաքաղաքին հարակից մարզերում, նշում է Սոլոմոնյանը։ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի ուղղություններն են, որ հիմնականում ակտիվ են։ Համեմատաբար դանդաղել է դեպի հարավ-հյուսիս ուղղությունը, Գյումրին շարունակում է մնալ զբոսաշրջության ակտիվ կենտրոններից մեկը։ Զբոսաշրջիկների հոսքը շատ է Իրանից, ՌԴ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև Իտալիայից, Իսպանիայից։ Ասիական ուղղություններից ակտիվ են Հնդկաստանը, Հարավային Կորեան, Չինաստանը։ Ըստ նրա՝ մեկ զբոսաշրջիկն օրական կարող է ծախսել 100-150 դոլար։

Զբոսավարների ասոցիացիայի նախագահը կարևոր է համարում, որ շեշտվում է հյուրանոցային համալիրների թվի ավելացումը, քանի որ ենթակառուցվածքների խնդիրը շարունակում է արդի մնալ Հայաստանում։ 

«Այս տարի այլ խնդիր կար. ՌԴ-ից ռելոկացիա եղած հյուրերից շատ-շատերը զբաղեցրել էին հյուրանոցային մեր բազան, բացի այդ՝ խնդիր կար գին-որակ հարաբերակցության մեջ։ Ճիշտ է, որակյալներ ունենք, բայց կարևոր է, որ այս ոլորտին նույնպես ուշադրություն դարձնեն։ Զուգահեռ նաև դոլարի ու եվրոյի արժեզրկումը բավականին թանկացրել է մեր տուրիստական փաթեթները։ Հայաստանը դարձել է թանկ տուրիստական ուղղություն»,- նշում է նա հավելելով՝ այսինքն՝ եթե նախկինում 100 հազար դրամը արժեր 200 եվրո, ապա հիմա եվրոպացին այդ գնի համար վճարում է 300 եվրո։ 

 «Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում է այն կետերը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի Հայաստան գրավելու համար։ 

«Նախ, մեր գիդերը պետք է ավելի որակյալ լինեն և համապատասխան հատուկ համազգեստներ կրեն։ Այսինքն՝ զբոսաշրջիկները պետք է տարբերակեն գիդին իր հագուստով այլ անձանց մեջ։ Պետք է մեր տրանսպորտային ծառայության վարորդները հագնվեն նույն կերպ, ինչպես գիդերը, որովհետև դա երկրի դեմքն է: Առաջին տպավորությունը զբոսաշրջիկը ստանում է երկրից, երբ նրան դիմավորում են այդ երկրի օդանավակայանից»,- ասում է Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ կարևոր է նաև համապատասխան գիդերի վերապատրաստման գործընթացը․ «Օրինակ՝ Իսրայելում կամ այլ պետությունում յուրաքանչյուր մարդ չի կարող պատահականորեն դառնալ գիդ, պետք է վերապատրաստվի, իսկ Հայաստանում ով ցանկանում է, դառնում է։ Շատ կարևոր է նաև, որ զբոսաշրջային վայրերի ճանապարհներին ուշադրություն դարձվի, դրանք վերանորոգվեն»։

Խաչատրյանի խոսքով՝ զբոսաշրջային մարքեթինգի ֆինանսավորումը պետք չէ իրականացնել հատուկ ծրագրերի միջոցով։ Հնարավոր է ճիշտ ռազմավարություն մշակել և համագործակցել զբոսաշրջային ընկերությունների կամ կազմակերպությունների հետ: «Ֆինանսավորել այդ կազմակերպություններին, պայմանագրեր կնքել, նշել, թե ինչ ծառայություններ են անհրաժեշտ։ Օրինակ՝ պետք է դրսից բերել զբոսաշրջիկներ և ներկայացնել Հայաստանը, դա առաջարկել ոլորտի փորձառու ընկերություններին, ովքեր կկարողանան իրագործել»,- ասում է նա:

Ըստ նրա՝ մեկ զբոսաշրջիկը մեր երկրում 6-7 օրում ծախսում է 800-1000 դոլար, ՌԴ զբոսաշրջիկները բավականին ակտիվ են։ Կարևոր է ճիշտ մշակել հիմնական աշխատելաձև, որպեսզի նախ, երկրի բյուջեն ֆինանսական առումով ակտիվ լինի, հետո՝ տուրիստական գործակալությունները գումար աշխատեն։ 

Տպել
1346 դիտում

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը