ԼՂ դեմ պատերազմը, հարձակումը ՀՀ-ի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին:

Պաշտպանի ելույթը՝ ստորև.

«Ձերդ գերազանցություն փոխնախարար,

Ձերդ գերազանցություն դեսպաններ,

Մեծարգո տիկին մշտական համակարգող

Քաղաքացիական հասարակության սիրելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք։

Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջոցառմանը։

Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։

«Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։

Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել մինչև 19%՝ համեմատած 2020 թ. 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև։

Հարգելի ներկաներ,

Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք գլոբալ անվտանգության հարց է։

Հայաստանի անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։

Որքա՞ն կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմաստնության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։

Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դասիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։

Ադրբեջանի կողմից 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնաչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։

Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։

Այո՛, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում։

Հարգելի ներկաներ,

Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն, ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։

Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։ Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։

Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։

Ամփոփելով՝ թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»։ 

Տպել
572 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել