Հայաստանի ԱԳՆ-ը օրիգինալ դիրքորոշում է որդեգրել․ Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ արտաքին գերատեսչությանը

Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է ՏԱՍՍ գործակալության հարցին՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունների վերաբերյալ։

Հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացրել է Բելառուսի ԱԳՆ-ը պաշտոնական կայքում։

ՏԱՍՍ - Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Բելառուսի նախագահի կողմից ՀԱՊԿ խորհրդի նիստում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ուրվագծված մոտեցումների վերաբերյալ։

Անատոլի Գլազ - Հայաստանի ԱԳՆ-ը շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել։ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքով, այլ գործով է հաստատում հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։ Նույնիսկ այս դժվարին պահին։ Այս ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը ոչ պրոֆեսիոնալ է։ Անկեղծությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է։ Ուստի ապագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա։ Եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից կարելի էր խուսափել։

Միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները ոչ թե տրամաբանությունից կտրված են, այլ, ընդհակառակը, հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի ու ազնիվ։ Հենց այս բաց ձևով, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին և կյանքին։

Գագաթնաժողովին, որը, հաշվի առնելով Հայաստանի կողմից դրա գումարման շտապողականությունը, անցկացվեց առցանց, ներկա էր Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվեց իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին։ Ինչի՞ համար է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը։

Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ այդ նպատակով զգալի ջանքեր գործադրելով բոլոր առկա ձևաչափերով՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմանի։
Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները երախտապարտ են Բելառուսի պետության ղեկավարին՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման անկեղծ ցանկության, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում նրա անձնական ներդրման համար։

Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել Բելառուսի պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս դժվարին, բայց լիովին լուծելի խնդրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ոչ դաշնակցային-գործընկերային են: 

«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել էր ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել:

«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և՛ քրիստոնյա Հայաստանի, և՛ մուսուլմանական Ադրբեջանի հետ: Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր նա:

Իր ելույթում նա նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանը պայքարում է «լեռների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն գնում արածելու» ու նշել, որ իր համար անհասկանալի է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Տպել
1423 դիտում

Ինչպես են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ