Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում  կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը:

Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ: 

Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝

Առաջին՝ նախապատրաստական փուլ2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան  ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում: 

Երկրորդ՝ փորձարկման  և լրամշակման փուլ2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան  ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում: 

Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ  փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո: 

Համաձայն կարգի՝ միջնակարգ հանրակրթական ծրագիրը սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։ 

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝ 

  • զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսհաստատությունների, մասնագիտական ուսումնական, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,
  • առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախնական, միջին մասնագիտական ուսհաստատություններից հանրակրթական և բարձրագույն ուսհաստատություններ,
  • խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսհաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,
  • ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնելմիջազգային կրթական չափանիշներին,
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը: 

Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։

Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։ 

Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամկիսամյակի  ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրինհամապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։ 

Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝  նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։

 Միջնակարգ կրթության կրեդիտների չափումն ու հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանումկրեդիտը սահմանվում է՝ իբրև առարկայական դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին տվյալ առարկայի չափորոշչով սահմանված առարկայական վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանումմեկ կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, գրավոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։ 

Սովորողի ամփոփաթերթում գրանցված կրեդիտները ուժի մեջ են առավելագույնը 3 տարի՝ անկախ  ուսումնական ծրագրի կամ ուսումնական հաստատության կարգավիճակի կամ կազմակերպական-իրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից։ 

Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ամփոփաթերթում կիսամյակային կամ տարեկան արդյունքներից հետո ինքնաշխատ եղանակով  գեներացվում են հետևյալ 5 քանակական ցուցանիշները`գումարայինկրեդիտներիքանակը,գնահատվածկրեդիտների քանակը,վարկանիշայինմիավորները,միջինորակականգնահատականը, հարաբերական գնահատականը։ 

Գումարային կրեդիտ է կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարը:

Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է  տարբերակված  (միավորային)  գնահատականներով: 

Վարկանիշային միավորը բոլոր կրեդիտների և դրանց համապատասխանող տարեկան գնահատականների արտադրյալների գումարն է։ Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար: 

Միջինորակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով  կշռված միջինն է, որը հաշվարկվում է՝ վարկանիշային միավորը տարեկան կրեդիտների ընդհանուր քանակի՝ 60-ի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է մեկ հարյուրերորդականի ճշտությամբ): 

Հարաբերական գնահատականն  իրականացվում է  գնահատականների տոկոսային բաշխման միջոցով ծրագրում կամ ուսումնական ոլորտում ուսանողին շնորհված անցողիկ գնահատականների վիճակագրական բաշխման աղյուսակով, որը ցույց է տալիս, թե ինչպես է գնահատման սանդղակն իրականում օգտագործվում այդ ուսումնական ծրագրում: 

Միջնակարգ կրթության կրեդիտների փոխանցումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնողհաստատության և այլ կրթական ծրագիր իրականացնող  հաստատությունների միջև կրեդիտները փոխանցելի են  երկու հաստատությունների միջև  առկա պայմանագրի հիման վրա։ Կրեդիտները փոխանցելի են, եթե՝

  • առարկայական ծրագրերը նույնն են կամ առկա են բովանդակային ոչէական տարբերություններ,
  • առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
  • կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի փորձաքննության արդյունքում կազմված գրավոր եզրակացության հիման վրա,
  • hոսքից հոսք տեղափոխության կամ ուսումնական հաստատությունից այլ ուսհաստատություն տեղափոխվելու պարագայում, երբ կողմերից մեկում ներդրված չի եղել կրեդիտային համակարգի ընթացակարգը, ապա սովորողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշները, սովորողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, ստացած գնահատականները՝ ըստ կրթական մոդուլների և կիսամյակների արտացոլում են սովորողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։ 

Ավագկամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից նախնական(արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կրեդիտների փոխանցումը կատարվում է սահմանված պայմանների հիման վրա և հաստատության կողմից սահմանված կարգով հաստատված պահանջներին ու չափանիշներին համապատասխան՝ սովորողի ընտրությամբ: Այս գործառույթը ներառում է կրեդիտների փոխանցման հետևյալ տեսակները.

  • ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական),միջին մասնագիտական ուսհաստատություններից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ երաշխավորված առարկայացանկից սովորողի կողմից ընտրված առարկաներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բուհերի ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական),
  • ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում։
Տպել
1897 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև