Ուկրաինայում 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, հատկապես ծանր վիճակ է Կիևում. Զելենսկի

Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ամենից շատ՝ Կիևում և Կիևի մարզում, որտեղ ստեղծվել է էլեկտրաէներգիայի հետ կապված ամենադժվար իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս երեկոյի դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող առանց էլեկտրականության»,- ասել է Զելենսկին՝ տելեգրամ-ալիքում հրապարակված տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ «Շաբաթվա ընթացքում ես մի քանի հատուկ հանդիպումներ ունեցա պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների և տարածաշրջանային վարչակազմերի ներկայացուցիչների հետ էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ: Մենք մանրամասն դիտարկում ենք յուրաքանչյուր սցենար և պատրաստում համապատասխան գործողություններ»,- հավելել է Զելենսկին:

Կիրակի առավոտյան Կիևում և Ուկրաինայի յոթ շրջանում ժամային էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույց է մտցվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն ասել է, որ Կիևում սպառողների էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ։

Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակի զարգացման տարբեր սցենարների վրա, այդ թվում՝ ամբողջությամբ անջատելու դեպքում։ Կլիչկոյի խոսքով՝ Կիևում այժմ ապրում է մոտ 3 միլիոն մարդ։

Նոյեմբերի 1-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի յուրաքանչյուր շրջանի համար մշակվել է տարհանման ծրագիր։ Կիևի իշխանությունները քննարկում են Ուկրաինայի մայրաքաղաքի շուրջ երեք միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը ամբողջական հոսանքազրկման պարագայում:

Կիևի վարչակազմի անվտանգության ծառայության ղեկավար Ռոման Տկաչուկն էլ շաբաթ օրը New York Times-ին տված հարցազրույցում կրկնել է նույնը:

Տպել
736 դիտում

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)