Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը:

Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ:

Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝

Առաջին՝ նախապատրաստական փուլ․ 2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

Երկրորդ՝ փորձարկման և լրամշակման փուլ․ 2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո:

Համաձայն կարգի՝ միջնակարգ հանրակրթական ծրագիրը սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝

զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսհաստատությունների, մասնագիտական ուսումնական, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,

առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախնական, միջին մասնագիտական ուսհաստատություններից հանրակրթական և բարձրագույն ուսհաստատություններ,

խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսհաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,

ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել միջազգային կրթական չափանիշներին,

նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը:

Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։

Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։

Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամ կիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։

Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝ նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։

Միջնակարգ կրթության կրեդիտների չափումն ու հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտը սահմանվում է՝ իբրև առարկայական դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին տվյալ առարկայի չափորոշչով սահմանված առարկայական վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո:

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, գրավոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

Սովորողի ամփոփաթերթում գրանցված կրեդիտները ուժի մեջ են առավելագույնը 3 տարի՝ անկախ ուսումնական ծրագրի կամ ուսումնական հաստատության կարգավիճակի կամ կազմակերպական-իրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից։

Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ամփոփաթերթում կիսամյակային կամ տարեկան արդյունքներից հետո ինքնաշխատ եղանակով գեներացվում են հետևյալ 5 քանակական ցուցանիշները` գումարային կրեդիտների քանակը, գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները, միջին որակական գնահատականը, հարաբերական գնահատականը։

Գումարային կրեդիտ է կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարը:

Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված (միավորային) գնահատականներով:

Վարկանիշային միավորը բոլոր կրեդիտների և դրանց համապատասխանող տարեկան գնահատականների արտադրյալների գումարն է։ Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար:

Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է՝ վարկանիշային միավորը տարեկան կրեդիտների ընդհանուր քանակի՝ 60-ի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է մեկ հարյուրերորդականի ճշտությամբ):

Հարաբերական գնահատականն իրականացվում է գնահատականների տոկոսային բաշխման միջոցով ծրագրում կամ ուսումնական ոլորտում ուսանողին շնորհված անցողիկ գնահատականների վիճակագրական բաշխման աղյուսակով, որը ցույց է տալիս, թե ինչպես է գնահատման սանդղակն իրականում օգտագործվում այդ ուսումնական ծրագրում:

Միջնակարգ կրթության կրեդիտների փոխանցումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող հաստատության և այլ կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցելի են երկու հաստատությունների միջև առկա պայմանագրի հիման վրա։ Կրեդիտները փոխանցելի են, եթե՝

առարկայական ծրագրերը նույնն են կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,

առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,

կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի փորձաքննության արդյունքում կազմված գրավոր եզրակացության հիման վրա,

hոսքից հոսք տեղափոխության կամ ուսումնական հաստատությունից այլ ուսհաստատություն տեղափոխվելու պարագայում, երբ կողմերից մեկում ներդրված չի եղել կրեդիտային համակարգի ընթացակարգը, ապա սովորողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշները, սովորողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, ստացած գնահատականները՝ ըստ կրթական մոդուլների և կիսամյակների արտացոլում են սովորողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։

Ավագ կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կրեդիտների փոխանցումը կատարվում է սահմանված պայմանների հիման վրա և հաստատության կողմից սահմանված կարգով հաստատված պահանջներին ու չափանիշներին համապատասխան՝ սովորողի ընտրությամբ:

Այս գործառույթը ներառում է կրեդիտների փոխանցման հետևյալ տեսակները.

ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսհաստատություններից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ երաշխավորված առարկայացանկից սովորողի կողմից ընտրված առարկաներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բուհերի ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական),

ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում։

Տպել
1868 դիտում

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը