Ֆրանսիան կարող է լինել ՀՀ-ի անվտանգության անկյունաքարային երաշխավորներից մեկը. ինչ արդյունք կտա երեկ ընդունված բանաձևը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձեւով Ֆրանսիան կատարեց կարեւորագույն դիվանագիտական եւ քաղաքական քայլ, որը թե՛ հիմա, թե՛ հետագայում Հայաստանին անչափ օգնելու է:

«Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Այն այնքան լուրջ դիրքում է, որ միանշանակ բանաձեւն իր դրական ազդեցությունը կունենա: Հենց դրա հետ է կապված, որ Ադրբեջանը, իմանալով պատրաստվող այս բանաձեւի մասին, վազեվազ գնաց Ֆրանսիա, Ալիեւը հանդիպեց Մակրոնի հետ՝ փորձելով ազդել որոշման վրա, սակայն՝ ապարդյուն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Գրիգորյանը՝ ընդգծելով՝ թեպետ բանաձեւը պարտադիր ուժ չունի, այն ավելի շուտ առաջարկ է, սակայն հաշվի պետք է առնել, որ այդ քննարկումների ժամանակ Ֆրանսիայի կառավարությունը միանշանակ ողջունել է ամբողջ բանաձեւը, ուրեմն, վստահաբար, սա Սենատի եւ Կառավարության համաձայնեցված ընդհանուր որոշումն է:

Վերջինս նկատում է՝ շուտով կտեսենք, որ Ադրբեջանը ցանկանա թե ոչ իր հռետորաբանությունը մեղմացնելու է: «Այս բանաձեւն ու Ֆրանսիայի դիրքորոշումը զսպիչ մեխանիզմ կլինեն Ադրբեջանի հետագա քայլերի վրա: Չեմ ասում՝ վաղը կկատարի պահանջը, բայց այն, որ դա շատ ուժեղ հարվածեց Ադրբեջանի հեղինակությանը, փաստ է: Բանաձեւում խոսվում է նաեւ Հայաստանի քաղաքացիների անվտանգության մասին, եւ Սենատը կոչ է անում աջակցել Հայաստանին այդ պաշտպանությունն ապահովելու համար»,- նշում է զրուցակիցը:

Քաղաքագետի համոզմամբ, սակայն, այն դրականը, որը կա, պետք է Հայաստանը եւս ճիշտ ու արդյունավետ օգտագործի. «Նման բանաձեւեր հաճախ չեն ընդունվում: Հարկավոր է միջազգային հանդիպումների ժամանակ հղում տալ, տարածել այն»:

Անդրադառնալով որոշ գործիչների դիտարկումներին, ըստ որոնց՝ ուշագրավ է այն, որ Սենատում բանաձեւի քննարկմանը պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը՝ նկատում է. «Այո, դա եւս կարեւոր է, բայց եկեք չմոռանանք, որ այդ բանաձեւում նվազագույնը երեք կետ առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որպեսզի կայուն լուծում ստանա հարցը, առաջարկվում է Լեռնային Ղարաբաղում բացել հումանիտար կենտրոն: Եվ երրորդ՝ անչափ կարեւոր կետը, որ Լաչինի միջանցքը պետք է վերահսկի ոչ թե Ադրբեջանը, այլ, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, ռուս խաղաղապահները»:

Գրիգորյանը վստահ է, որ Ֆրանսիան կարող է լինել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության անկյունաքարային երաշխավորներից մեկը: «Ֆրանսիան միշտ էլ մեզ աջակցել է, իսկ այժմ հասկացավ, որ իրավիճակը վտանգավոր է, ուստի էլ ավելի ակտիվ քայլեր սկսեց ձեռնարկել այդ ուղղությամբ: Բայց մեր սուվերենությունը, անկախությունը բաղկացած է շատ բաղադրիչներից»,- ասում է նա:

Ըստ նրա՝ այսօր բացի Ֆրանսիայից՝ ՀՀ անկախության երաշխավորները պետք է լինեն ԱՄՆ-ը, Կանադան եւ մի քանի այլ՝ հզոր երկիր. «Մեկ հզոր երկրի աջակցությունը բավարար չէ, քանի որ փաստացի այսօր մեր անկախության դեմ է դուրս եկել նաեւ Ռուսաստանը: Եկեք իրար չխաբենք: Ո՞վ է պահանջում «Զանգեզուրի միջանցքը»: Չէ՞ որ այն պահանջողը միայն Ադրբեջանը չէ, նաեւ Ռուսաստանն է, որը իր շահերն ունի: Եթե միայն Ադրբեջանը պահանջեր, ես այսքան չէի անհանգստանա: Այստեղ Ֆրանսիայի աջակցությունը մեծ է, բայց բավարար չէ: Մեզ պետք է ներգրավել եւս մի քանի խոշոր խաղացողի, որպեսզի կարողանանք փրկել մեր սուվերենությունը»:

Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով նախքան բանաձեւի ընդունումը ադրբեջանական կողմի գործադրած ջանքերին, կատակում է. «Նրանց մոտ այնքանով հաջողվեց կանխել, որ 296 հոգուց մեկը դեմ քվեարկեց: Ադրբեջանը կարողացավ մեկ հոգու շրջել»: (-Խմբ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Նատալի Գուլեն է եղել միակ սենատորը, որը երեկ դեմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատում ընդունված հայանպաստ բանաձեւին)։

Ըստ քաղաքագետի՝ կատարվածը կարող է նաեւ պատճառ դառնալ, որ Ֆրանսիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների շփման մակարդակը փոփոխվի: «Ադրբեջանի նախագահի տիկինը՝ Մեհրիբան Ալիեւան, դադարեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի գործունեությունը: Եվ եկեք չմոռանանք, որ նա ոչ միայն Ալիեւի կինն է, այլ այդ երկրի փոխվարչապետը: Բնականաբար, նոր զարգացումներ եւս գուցե լինեն, բայց դա մեզ չպետք է շատ հուզի»,- շեշտում է նա:

Տպել
1310 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել