Անհնարին ոչինչ չկա, եթե շատ ես ցանկանում ու ջանք գործադրում․ Բեգոյանը՝ Երևանում իրականացվող կանաչապատման նախագծերի մասին

Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ այս տարի համապետական ծառատունկի ժամանակ Ծիծեռնակաբերդի տարածքում նաև պտղատու ծառեր են տնկել, քանի որ այդ հատվածում բազմաթիվ սկյուռեր ու թռչուններ են լինում: Նպատակը կենդանիներին ու թռչուններին կերով ապահովելն է:

Բեգոյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.

Պարոն Բեգոյան, վերջերս հանրապետությունում տնկվեց 451 հազար ծառ, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի եւ «Հաղթանակ» զբոսայգուն հարող Սարալանջի հատվածներում: Թեեւ Դուք հակիրճ ներկայացրել էինք ամբողջ գործընթացը, այնուամենայնիվ, խնդրում ենք մանրամասն անդրադառնալ նախաձեռնության մտահղացմանը:

- Ծիծեռնակաբերդի բարձունքում տարածքի հիմնական մասը պատկանում է «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ին, մի մասն էլ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքն է: Պարզվեց, որ շուրջ 8,5 հեկտար հողատարածք էլ Երեւան համայնքի իրավասության տակ է, սակայն դրանք գտնվում էին անմխիթար վիճակում:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը որոշեց ամբողջությամբ վերականգնել այդտեղի անտառածածկ տարածքը: Երկար ժամանակ տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էին այդ աշխատանքները, ասում էին՝ տեղանքը քարքարոտ է, ռելիեֆը այն չէ եւ այլն: Բայց անհնարին ոչինչ չկա. եթե շատ ես ցանկանում ու ջանք ես գործադրում, լինում է: Նախաձեռնեցինք այդ տարածքների բարեկարգման եւ ծառերի տնկման աշխատանքները: Թանգարանի տարածքում տեղեր կային, որ տարիների ընթացքում լրիվ ծառազուրկ էին դարձել, իհարկե, նաեւ այդտեղ ծառեր տնկեցինք:

Սարալանջի հարող հատվածում, որը նայում է մայրաքաղաքին, ժամանակին լավ անտառներ են եղել, որոնք հանդիսացել են Երեւանի «թոքերը». մեր առջեւ խնդիր էինք դրել, որ այդ լանջում էլ ծառատունկ կատարվի, ու արվեց: Համապետական ծառատունկի ժամանակ հրավիրվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ընտանիքի հետ մի քանի ժամ նվիրեց ծառատունկի աշխատանքներին:

- Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն են եղել սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ: Երեւանում այս ծառատեսակներից որո՞նք են տնկվել, եւ ինչո՞ւ են ընտրվում հենց սրանք:

- Շրջակա միջավայրի նախարարությունը, կարծում եմ, ընտրում է հենց այդ ծառատեսակները, որովհետեւ դրանց ֆունկցիոնալությունը մեծ է փոշու կլանման, թթվածնի արտադրման տեսանկյունից: Կան ծառատեսակներ, որոնք ավելի դեկորատիվ բնույթ ունեն, եւ ավելի պակաս են կատարում վերը նշված գործառույթները: Իսկ այս ծառատեսակները, նախ եւ առաջ, հարմարեցված են Հայաստանի բնակլիմայական պայմաններին: Մենք պարզեցինք, որ դեռեւս Կարեն Դեմիրճյանի օրոք՝ համալիրի բացման ժամանակ, հրաշալի անտառ ենք ունեցել. համալիրի աստիճանավանդակների երկու կողմերում եղել են ծիրանենիներ եւ բարդիներ, որը մենք նույնությամբ վերականգնեցինք համապետական ծառատունկին: Ծիրանենին մեր ազգի խորհրդանիշ հանդիսացող ծառերից մեկն է:

Նաեւ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք տնկեցինք պտղատու ծառատեսակներ, որովհետեւ Ծիծեռնակաբերդի տարածքում նկատել էինք սկյուռերի եւ թռչունների: Անտառում բավականին շատ սկյուռ կա, եւ նրանց կերի առկայության համար ենք պտղատու ծառերը տնկել:

- Մայրաքաղաքի շատ հատվածներում կարելի է տեսնել ծառեր, որոնք չխնամվելու, մասնավորապես՝ չջրվելու հետեւանքով մահանում են: Ինչի՞ պատճառով է սա՝ Կանաչապատման ՀՈԱԿ-ը չունի՞ այնքան ռեսուրս, որ հասցնի մայրաքաղաքի կանաչապատ հատվածների խնամքով զբաղվել, տվյալ հատվածներում ռեսուրսների, մասնավորապես ջրելու հարմարանք չկա՞, թե՞ ՀՈԱԿ-ի աշխատակիցների թերացումն է:

- Մայրաքաղաքում ոռոգման համակարգը գտնվում է աղետալի իրավիճակում: Երեւանի քաղաքապետարանը շատ մեծ պրոյեկտներ է իրականացրել, մասնավորապես՝ մոտ 2 կմ խողովակաշար հասցրել է մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունք: Հաշվի առնելով Ծիծեռնակաբերդի կարեւորությունը մեր ժողովրդի համար՝ կառուցել ենք ալտերնատիվ ջրի աղբյուր: Հրազդան գետի վրա կառուցել ենք պոմպակայան, որ եթե Սեւանի ջուրը հնարավոր չլինի հասցնել Ծիծեռնակաբերդի բարձունք, պոմպակայանից ստանանք այնքան ջուր, որքան մեզ անհրաժեշտ է:

Կա ոռոգման ցանցի մեծ խնդիր: Միայն այս տարի կազմակերպությունը 30 կմ ոռոգման ցանց է անցկացրել Երեւանում: Ցանցը վերականգնելու համար տարիներ է անհրաժեշտ: Մեր ուժերի ու ունեցած ռեսուրսների գերլարումով փորձում ենք ջուր հասցնել եւ ոռոգման ցանց ստեղծել բոլոր այն վայրերում, որտեղ չկա դա: Իսկ ինչ վերաբերում է ծառերը ընդհանրապես չջրելու մասին խոսակցություններին, ապա պետք է նշեմ, որ գոնե ինձ նման բան հայտնի չէ: Այո, ամռան ամիսներին, ըստ անհրաժեշտության, գուցե չեն ջրվում ծառերը, բայց կենսունակությունը պահելու համար արվում է: 

- Գարնանային էտի ժամանակ շատ դեպքերում քաղաքացիները ահազանգում են, թե «ծառերի սպանդ» է իրականացվում, ասել է թե կտրվում են ծառերի ոչ միայն անհրաժեշտ հատվածները, այլ նաեւ ոչ անհրաժեշտները: Դուք արձանագրե՞լ եք նման դեպքեր:

- Բացարձակապես համաձայն չեմ քաղաքացիների այն պնդումների հետ, թե ծառերը կտրվում են առանց էտի: Երեւանում հազարավոր ծառեր կան, եւ մենք չենք կարողանում նույնիսկ հասցնել դրանք ամբողջությամբ էտման ենթարկել: Ի՞նչ եք կարծում. եթե Երեւանում հազարավոր ծառեր տարիներ շարունակ էտման կարիք ունեն ու չի արվել, մենք դրանք թողած՝ առողջ ծառե՞րը պետք է կտրեինք: Միգուցե ոմանց թվում է, թե սխալ է էտվում, բայց ես համոզված եմ նման բան ասող անձինք մասնագետներ չեն, որովհետեւ մեզ հաջողվել է ՀՈԱԿ-ի աշխատանքներում ներգրավել հանրապետության լավագույն մասնագետներին:

Սոսիները, որոնք կարմիր գրքում են գրանցված, վերջին անգամ այդ ծառատեսակի էտ Երեւանում կատարվել է 1986 թվականին: Դրանից հետո նույնիսկ սանիտարական էտի չեն ենթարկվել, ինչը աղետալի է: Որոշ անձինք կան ինձ հայտնի, որոնք միտումնավոր համացանցում մի փոքր տգեղ էտված ծառերի նկարներ են տեղադրում, բայց մենք ունենք այդ ծառի նաեւ մինչեւ էտելը նկարները: Ու եթե ծառը տարիների ընթացքում անգրագետ էտի հետեւանքով արդեն այլանդակված է, հնարավոր չէ բերել նորմալ տեսքի:

- Շատ հաճախ վարորդները դժգոհում են, թե ծառերի ճյուղերը փակում են ճանապարհային նշանները, արագաչափերն ու տեսախցիկները: Այս մասով կա՞ համագործակցություն ոստիկանության հետ: Արձանագրե՞լ եք նման խնդիրներ:

- Արդեն տեւական ժամանակ է՝ մայրաքաղաքում աննախադեպ ծավալի էտ է ընթանում, ինչը չտեսնել հնարավոր չէ: 60 միավոր տեխնիկա է աշխատում: Էտի հետ միասին մենք առաջին հերթին բացում ենք նաեւ երթեւեկության նշանները, տեսախցիկները, գիշերային լուսավորության լույսերը: Հեռացնում ենք այն ճյուղերը, որոնք փողոցից բավականին դուրս են աճած եւ ցածր լինելու պատճառով խանգարում են երթեւեկությանը: ՀՈԱԿ-ի ռեսուրսները չեն բավարարում, բայց մենք անում ենք աննախադեպ ծավալի աշխատանքներ: Թե նման գերլարումով ինչքան կկարողանանք այս տեմպով աշխատել, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ փորձում ենք տեղավորվել եղածի մեջ ու անել առավելագույնը:

Տպել
4482 դիտում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու