Վահրամ Դումանյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:

«Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որում ընդգրկված է 33 մանկավարժ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ուսուցիչներին և վստահեցրել, որ ՀՀ Կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն դարձնում դրա բովանդակությանը:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նաև «Տարվա լավագույններ» մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներին՝ ստանձնած գործին պատասխանատվությամբ մոտենալու և անաչառության սկզբունքով լավագույններին ընտրելու համար: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է հաղթողներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած ակտիվության համար և առանձնահատուկ շեշտել, որ այս տարի, բացի հանրակրթական ուսումնական հաստատություններից, մրցույթին ակտիվ մասնակցել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, որը ոգևորող է, քանի որ հենց այդ ոլորտում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ:

«Տարվա լավագույններ» մրցույթի 185 հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝

  • «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր.
  • «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր.
  • «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր.
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր.
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել.
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 1 հայտ, հաղթող է ճանաչվել 1 ծրագիր:

«Տարվա լավագույններ» մրցույթի ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել շուրջ 11 մլն դրամ, որը բաշխվել է բոլոր հաղթողների միջև:

Հաղթող ճանաչված 22 ծրագրային առաջարկներից 11-ը եղել է անհատական, 11-ը՝ խմբային: Գնահատման համար սահմանված էր նվազագույն շեմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ սկսած 63%-ից, նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար՝ 59%-ից:

Տպել
1828 դիտում

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով