Ադրբեջանի պրովոկացիաները մեզ ուղեկցելու են դեռ 2,5 տարի, հրադադարը պահպանող բլոկը պետք է հետևություններ անի. Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝ լարվածություն ստեղծելով Արցախում և ակնկալելով, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան:

«Պետք է լինել սառնասիրտ և հիշել, որ մեր նպատակները մնում են նույնը: Անվտանգ կյանքի ապահովում Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա:

Իսկ, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել այդ տարածք, հարցին Քոչարյանը պատասխանեց, որ եղել է փոխհամաձայնեցված գործողություն. «Չեմ կարող ասել՝ ում միջև, բայց այդ համաձայնությունը եղել է: Չէին կարող դրոշներով բնապահպաններն աննկատ հասնել այդտեղ: Արցախի իշխանությունները պետք է կարողանան նման ռիսկերը կառավարել»:

Վերջինս նկատեց, որ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, որոնք ունեն հենց նման լարվածությունները չեզոքացնելու խաղաղապահ առաքելություն:

«Սա գործընթաց է, և պետք է այնպես անել, որպեսզի չբերի ավելի խոշոր լարվածությունների, բայց նաև մեզ հնարավորություն տա մեր անվտանգային խնդիրները արագ լուծելու: Այսօր ներխուժում են բնապահպանական քողի ներքո, վաղը մեկ այլ բան կմտածեն: Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, այլ հարց է՝ ինչքանով ենք մենք պատրաստ դիմակայել այդ ծրագրերին: Եղել են ժամանակաշրջաններ, որ ոչ միայն դիմակայել ենք, այլ նաև շատ հեռու ենք հետ շպրտել: Ադրբեջանը նման քայլերով ստիպում է, որ Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա, մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացն էլ լինի շատ ավելի արագ քայլերով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի պլանավորած պրովոկացիաները մեզ ուղեկցելու են դեռ 2,5 տարի, և մեր հրադադարը պահպանող ուժային բլոկը պետք է դրանից հետևություններ անի, գուցե նաև ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերելու:

«Իրենց նպատակը միջանցքը փակելն է, սակայն մեր հայրենակիցներին անպաշտպան ոչ ոք չի կարող թողնել: Եթե Ադրբեջանը 90-ականների դասերը ուսումնասիրած լինի, վերլուծություն արած կլինի, թե հակամարտությունը ինչո՞ւ վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Հենց այդպիսի գործողություններով: Սկսեցին շատ կրակել, մենք սկսեցինք շատ պաշտպանվել, երբ որ սկսեցին ավելի շատ կրակել, մենք սկսեցինք կանոնավոր բանակի արագ տեմպերով կառուցումը: Երբ որ վտանգն ավելի մեծացավ, մենք շատ ավելի արագ կազմակերպվեցինք և ստեղծեցինք այն կանոնավոր բանակը, որը պարտադրեց 94-ի հրադադարը: Ադրբեջանը չպետք է ուժի լեզվով հարաբերություններ կառուցի, քանի որ դա ոչ մի տեղ չի հասցնելու: Հաջողությունից հետո պետք է կայունություն ապահովել»,- նկատեց նա:

Վերջինս հավելեց. «Կուզեի մենք էլ դասեր քաղած լինեինք, թե 94-ի հրադադարից հետո ինչպես չպետք է մսխեինք մեր հաջողությունները: Իրենք դասեր քաղեցին՝ կառուցեցին այնպիսի բանակ, որ իրենց առջև դրված խնդիրը լուծեցին: Մենք հիմա պետք է մեր անվտանգային միջավայրը կառուցենք այնպես, որ նման պրովոկացիաներից հեռու պահենք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը»:

Քոչարյանի դիտարկմամբ՝ մենք ամեն մի նման գործողությունից հետո պետք է գիտակցենք, որ մեզանից է կախված՝ նման գործողությունները կլինե՞ն շարունակական, թե՞ ոչ: «Մեր ազգաբնակչությունը պետք է լինի շատ ավելի զգոն և պատրաստված»,- շեշտեց նա:

Ավելլի վաղ հայտնել էինք, որ այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Տպել
1021 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը