Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ կապի ապահովման միակ ուղին է, առանց որի կհայտնվի լիակատար շրջափակման մեջ․ Ավագյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանում ՀՀ դեսպանությունն ու այն ներկայացրել ամբողջությամբ։

Հարց- Ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում։

Պատասխան- Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նկատի ունենալով ինչպես մեր երկու երկրների դարավոր կապերը, այնպես էլ ընդհանուր շահերը և համագործակցության մեծ հնարավորությունները։

Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևե կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ կառավարությունների քաղաքական կամքը՝ զարգացնելու փոխգործակցությունները, հանգեցրել են նրան, որ հատկապես վերջին ժամանակահատվածում երկու երկրների հարաբերությունները թևակոխել են զարգացման նոր փուլ՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչի վկայությունն են միայն ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև կայացած չորս հանդիպումները։

Հարց- Ո՞րն է լինելու Ձեր փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո։

Պատասխան- Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության, և փոխադարձաբար Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը նախկինում ևս քննարկվել է, անգամ այդ հարցի շուրջ 2007թ․ կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այնուհանդերձ հարցը գործնական փուլ մտավ վերջին երկու տարիների ընթացքում։ Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում ՀՀ համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։

Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը։

Հարց- Հաշվի առնելով Վրաստանի ներկայությունը Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Թբիլիսիին այս նախագծին միացնելու ուղղությամբ։

Պատասխան- Անշուշտ աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի իրագործման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Մենք այն կարծիքին ենք, որ միջանցքի գործարկմանն ուղղված հետևողական աշխատանքը, հնարավոր տնտեսական օգուտների ուսումնասիրությունը, եվրոպական և ասիական երկրների կողմից հետաքրքրության մեծացումը այս հեռանկարային նախագծի նկատմամբ այն էլ ավելի գրավիչ և շահավետ կդարձնի մեր վրացի գործընկերների համար՝ հաշվի առնելով, որ դրա գործարկմամբ էապես կավելանան վրացական նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալները։

Հավանաբար դուք տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը ներկայումս իրականացնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, որի ավարտից հետո, ըստ փորձագետների գնահատման, 2-3 օրվա ընթացքում հնարավոր կլինի Չաբահար, Բանդար Աբբաս և իրանական այլ հարավային նավահանգիստներից բեռները հասցնել Սև ծովի վրացական նավահանգիստներ՝ հետագայում շարունակելով երթուղին դեպի Եվրոպա։ Հայաստանն իր հերթին շարունակում է աշխատանքներ տանել վրացի գործընկերների հետ «Պարսից ծոց-Սև ծով» ծրագրին վերջիններս միանալու ուղղությամբ։

Հարց- Ինչպե՞ս են ընթանում բանակցություններն ադրբեջանական կողմի հետ հրադադարի համաձայնագրի դրույթների և այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է Ղարաբաղի իրավական-քաղաքական կարգավիճակը, և նաև Նախիջևանի տարածաշրջանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու ուղղությամբ։

Պատասխան- Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումները՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ, նվիրված են եղել այս խնդրին։

Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների։ Այդ սադրանքների արդյունքում՝ սկսած 2021թ․ մայիսից, օկուպացիայի տակ են հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի հատվածներ։

Նման ագրեսիվ քաղաքականության մեկ այլ դրսևորում էր ս․թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած լայնածավալ ագրեսիան, որի ընթացքում ռմբակոծման ենթարկվեցին բազմաթիվ հայկական բնակավայրեր, ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զավթեցին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանային հատվածներ՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով հայկական քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների համար։

Ավելին, ս․թ․ նոյեմբերի 8-ին Շուշիում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ակնհայտ ի ցույց են դնում Ադրբեջանի ագրեսիվ նպատակները։ Վերջինիս կողմից ՀՀ մի շարք քաղաքների հիշատակումը այն համատեքստում, որ դրանք Ադրբեջանի ԶՈՒ նշանառության տակ են, ոչ այլ ինչ է քան Սյունիքի մարզի նկատմամբ հետագա ագրեսիայի անթաքույց սպառնալիք։ Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։

Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը։

Հարց- Մեղրիի շրջանում տարաձայնության մասին՝ ի՞նչ է Ադրբեջանի պահանջը, և ո՞րն է Ձեր հակառակվելու պատճառը։

Պատասխան- Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակաբար շրջանառում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին գաղափարը, որը հիմնավորված չէ կողմերի միջև ստորագրված որևէ փաստաթղթով։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ երրորդ երկրի չի պատրաստվում արտատարածքային միջանցք տրամադրել և նման պարտավորություն երբևէ չի ստանձնել։

Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Այդ նպատակով ՀՀ-ԱՀ սահմանի մի շարք հատվածներում տեղակայվել են սահմանային անցակետեր, և ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետը, Ադրբեջանի քաղաքացիները այժմ էլ կարող են օգտվել դրանցից՝ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։

Միաժամանակ, թեև նման պարտավորություն հայկական կողմը չունի, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանն ինքն է մերժել, փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։ Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի այն, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև հանդիսանում է արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել այդ միջացնքի և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրասպորային երթուղու միջև։

Այս պահին քննարկվում է երկաթուղային կապի ապաշրջափակման հնարավորությունը։ Կարծում եմ սա մեծ հնարավորություններ կարող է ստեղծել նաև Հայաստանի և Իրանի համար։

Հարց- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի և միացման կետերի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների մասին, և ինչու՞ է Հայաստանի ԱԳ նախարարն այս կապակցությամբ պահանջել Մոսկվայի հստակ դիրքորոշումը։

Պատասխան- ՀՀ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ իր ելույթներում կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում նաև՝ ՌԴ խաղաղապահ ուժերի դերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման հարցում։ Միաժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ: Հայաստանի Հանրապետությունը նաև առաջարկել է երկարաձգել խաղաղապահ ուժեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ակնկալում է որ այդ զորակազմը ամբողջ ծավալով կկատարի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Տպել
712 դիտում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել