Վանաձորում վերջապես հաջողվել է ավագանու նիստ գումարել, քվորում ապահովվել է, հաստատվել է քաղաքի՝ 2023-ի բյուջեն

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում արդեն խոշորացված Վանաձոր համայնքի 2023 թ․ բյուջեի նախագիծն էր։

Նիստին ներկա էին ավագանու 18 անդամ։ Նախ քվեարկությամբ հաստատվեց օրակարգը, այնուհետև կետ առ կետ քննարկվեցին ու քվեարկվեցին ընդգրկված բոլոր նախագծերը։

Այս մասին հայտնում են Վանաձորի քաղաքապետարանից՝ նշելով, որ ավագանին ընդունեց 2023թ․ բյուջեի նախագիծը, հաստատեց մի շարք սուբվենցիոն ծրագրեր․

  1. «Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում»,
  2. «Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում»,
  3. «Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում»,
  4. «Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում»,
  5. «Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1, 2, 4, 5, 6, 9 փողոցների հիմնանորոգում»,
  6. «Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում»,
  7. «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1, 2, 3, 4, 9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում»,
  8. «Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում»,
  9. «Վանաձոր համայնքի Վ.Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում»,
  10. «Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոնի հիմնանորոգում»,
  11. «Վանաձոր համայնքի «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքի հիմնանորոգում և մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում»,
  12. «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/»,
  13. «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում /2 փուլով/ /1-ին փուլ 2023թ․ կատարվող աշխատանքների/»,
  14. «Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում»,
  15. «Վանաձոր համայնքի Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փողոց թիվ 14, Գ․ Նժդեհի փողոց թիվ 7, Տիգրան Մեծի պողոտա թիվ 77, Թումանյան փողոց թիվ 6, Վարդանանց փողոց թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ»,
  16. «Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում»։

2023-ին Վանաձորում կսկսվեն ակտիվ շինարարական աշխատանքները։

Հիշեցնենք՝ Վանաձորում չէր հաջողվում ավագանու նիստ գումարել արդեն մի քանի ամիս շարունակ, գումարված նիստերին էլ քվորում ապահովել հնարավոր չէր լինում, ինչի հետևանքով չէր հաստատվում համայնքի բյուջեն, արդեն տևական ժամանակ է՝ արգելափակված էին քաղաքի համար կարևոր նշանակության բազմաթիվ աշխատանքներ:

Նշենք, որ ավագանու այս անգամվա նիստում քվորում ապահովել հաջողվել է, քանի որ «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչներ Սեյրան Ղամբարյանը և Գայանե Քալանթարյանը մասնակցել են նիստին:  Նույն խմբակցության ներկայացուցիչներ հայտարարել են, որ Մամիկոն Ասլանյանը տեղյակ է իրենց այդ որոշման մասին:

Անցած տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Մասնակցում էր 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել էր 5-ը: Ամենից շատ ձայն հավաքել էր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 15 մանդատ: Ընտրություններից որոշ ժամանակ անց դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Եվ մոտ կես տարի է՝ Վանաձոր համայնքը չուներ համայնքի ղեկավար ու ղեկավարի պաշտոնակատար:

2022 թվականի մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը նշանակվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Երեկվա ավագանու նիստին արձագանքել է անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանը: Նրա էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է.

«Դեկտեմբերի 14֊ին տեղի է ունեցել Վանաձոր համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում հնչել են հայտարարություններ, որոնք չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս։ Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել և որևէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։

Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, և յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաև այլ շահագրգռությամբ։

Նիստեր գումարելու և դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ մեկ տարի առաջ և ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին և երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում։ Ի դեպ, դեկտեմբերի 15֊ին լրանում է Մամիկոն Ասլանյանի ապօրինի կալանավորման մեկ տարին»։

Տպել
4311 դիտում

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)