Կոչ ենք անում Վրաստանին համարձակորեն դատապարտել Ադրբեջանի ստոր քայլը 120.000 անմեղ բնակչության դեմ․ վիրահայ համայնք

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ: Համայնքը կոչ է արել Վրաստանի իշխանություններին համարձակություն ցուցաբերել և դատապարտել Ադրբեջանի ստոր քայլը Ղարաբաղի 120.000 անմեղ բնակչության դեմ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Երբ աշխարհը ամանորյա նախապատրաստական խառնաշփոթի մեջ է, այդ ժամանակ շուրջ 12.0000 անմեղ ժողովուրդ 5 օր է, ինչ գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված՝ բնապահպանները փակել են։

Բացի այդ, շատ մարդիկ մնացել են Արցախի սահմանին և չեն կարող վերադառնալ իրենց տները։ Պարզ է, որ առանց Ալիևի թույլտվության նույնիսկ թռչուն չի թռչում Ադրբեջանում։ Հասկանալի է բոլորիս համար, որ բնապահպան կոչվածները կատարում են Ալիևի հրամանը, որին թևավորում է Թուրքիան։

Ուզում ենք նշել, որ նրանց լոզունգները, պահվածքը, ժեստիկուլացիան, բացահայտ ցուցադրում են «Գորշ Գայլեր» խմբավորման առկայությունը այնտեղ, որը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված է մի շարք առաջատար երկրներում։ Ադրբեջանը այդ ստոր միջոցով փորձում է ճնշում գործադրել Արցախի բնակչության վրա և արցախահայությանը ենթարկում հոգեբանական տեռորի։ Դա չի հաջողվել նրանց մոտ 30 տարի առաջ, և վստահ ենք՝ չի հաջողվելու այսօր, քանի որ արցախահայությունը անցել է ավելի դժվար օրերի միջով և չի կոտրվել։ Ցավոք, պետք է նշել, որ Ալիևի ռեժիմը շարունակում է մնալ անպատիժ։

Հավատում ենք, որ նավթի առկայությունը չի կարող գերակշռել մարդկանց իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը։

Տասնյակ տարիներ շարունակ Ալիևների բռնապետական ռեժիմը հաջողությամբ դաստիարակել է սերունդներ՝ ատելությամբ լցված հայերի նկատմամբ, ինչի վառ օրինակն է ահաբեկիչ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո ադրբեջանցիների ոչ մարդկային պահվածքը գերիների նկատմամբ։ Ալիևի սպառնալիքն անհերքելի փաստ է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում կկրկնվի ցեղասպանությունը։

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը օգտվելով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից՝ համարձակություն ունենալ, ռեալ գնահատել իրականությունը և դատապարտել ստոր և անմարդկային քայլը 120.000 անմեղ բնակչության դեմ։

Դիմում ենք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին՝ ձեռնարկել քայլեր՝ առաջքն առնելու հայերի նոր ցեղասպանության»։

Տպել
833 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ