Շիրակի մարզպետի հանձնարարականով ստուգայցեր են անցկացվում մարզային ենթակայության պետական հաստատություններում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերը ստուգայցեր են անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում՝ տիրող իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած մտահգություններին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով՝ աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները, ուշադրության կենտրոնում են պահվում ինչպես կարգապահական հարցերն, այնպես էլ հաստիքացուցակներում առկա անհամապատասխանությունները։

Կրթական հաստատություններում ուսումնասիրվում են ինչպես հաստիքացուցակներն ու աշխատժամանակի հաշվարկի տեղեկագրերի առկայությունն ու դրանց պատշաճ լրացումը, այնպես էլ ձմեռային շրջանում դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը, ուսումնամեթոդական աշխատանքների որակը, դասապրոցեսի ճշգրիտ կազմակերպումը, դպրոցական սննդի իրականացումն ու սննդի նմուշառման, խոտանորոշման հանձնաժողովների առկայությունը։

Առողջապահական հաստատություններում՝ աշխատաժամանակի հստակ պահպանումն ու ծառայությունների և սպասարկման որակի ապահովումը։

Յուրաքանչյուր այցի վերաբերյալ կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:

Մշտադիտարկման այցելությունները կրելու են պարբերական բնույթ։

Տպել
2367 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած