Դժվար է հասկանալ՝ ով է ԼՂ իշխանությունը, ինչպես են էլիտաները շրջափակման պայմանում ինչ-որ բան կիսում իրար մեջ. Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ փորձելով անցնել այն օրակարգին, որը հետապնդում էր մինչ օրս: Ըստ նրա, իհարկե, միջանցքը մի օր կբացվի, սակայն պետք է խոստովանել՝ դրա ստատուս քվոն, ամեն դեպքում, փոխվելու է, այսինքն՝ ռուսների հաշվին ադրբեջանական վերահսկողության ինչ-որ էլեմենտներ են հայտնվելու:

«Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը թուլացած է, որից էլ ցանկանում է օգտվել Բաքուն՝ խմբագրելով նոյեմբերի 9-ի ստատուս քվոն: Ակնառու է, որ Ադրբեջանի այս քայլերը մի քանի նպատակ են հետապնդում: Առաջինն այն է, որ այս կերպ նա փորձում է ստուգել ռուսական կողմի կարմիր գծերը նոր իրավիճակում: Տարածաշրջանային ստատուս քվոն, որը նոյեմբերի 9-ից հետո այլևս չի աշխատում, իսկ ուկրաինական պատերազմի հետևանքով ունենք արդեն իսկ նման իրավիճակ, որով էլ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել՝ ստուգելով, թե որքան ռուսները կհանդուրժեն նրանց ագրեսիվ վարքագիծը, ու որ կետում է կարմիր գիծը:

Երկրորդը, Բաքվում ձգտում են ռուսական խաղաղապահության ապահովման կապուղիների դիվերսիֆիկացիային, այսինքն՝ անել այնպես, որ ռուս խաղաղապահ առաքելությունն իր կարիքներն ապահովելու համար ստիպված օգտվի Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներից: Երրորդը, Բաքուն այս կերպ փորձում է արցախցիներին ցույց տալ, որ Արցախի հարցն իրենց ներքին գործն է, և իրենք են տնօրինում արցախցիների ճակատագիրը: Չորրորդն էլ այն է, որ սույն վարքագծով Բաքուն փորձում է Երևանից զիջում կորզել և Լաչինի ռեժիմի նման որևէ ճանապարհ ստանալ Հայաստանի տարածքով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնում քաղաքագետը:

Վերջինիս խոսքով՝ ուկրաինական պատերազմը Ռուսաստանի կարողությունները էապես սահմանափակել է. այն ազատությունը, որը ռուսներն ունեին մինչ պատերազմը, այլևս չկա:

«Ստեղծված իրավիճակում ռուսական կողմը կանգնել է երկընտրանքի առաջ. կա՛մ պետք է փորձի բացել միջանցքը, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի հետ առճակատման, իսկ ռուսները դրան չեն գնա, որովհետև 2-րդ ճակատի բացումն իրենց համար ճակատագրական կլինի (ի դեպ, հայկական կողմի համար նույնպես), կա՛մ պետք է դիվանագիտական գործիքակազմով բացեն միջանցքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, դա նրանց չի հաջողվել այսքան ժամանակ: Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ ՌԴ-ն թուլացել է»,- կարծում է նա:

Ըստ նրա՝ միջազգային հանրության և ՄԻԵԴ-ից էլ մեծ սպասելիքներ չպետք է ունենալ: Իհարկե, նրանց արտահայտած կարծիքը որոշակի զսպող հանգամանք է հանդիսանում Ադրբեջանի համար, սակայն ուղղակի հայտարարություններով ադրբեջանական կողմը չի կաշկանդվում և զսպվում. «Պատժամիջոցների կիրառմանն էլ, ինչպես տեսնում ենք, դեռևս ոչ ոք հակված չէ»:

Սուրենյանցի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ուժի գործադրմամբ ոչինչ անել չի կարող. դա արկածախնդրության ժանրից է: Հայաստանն ամեն բան պետք է անի պատերազմից խուսափելու համար, բայց և չի բացառվում, որ ադրբեջանական կողմի թաքնված նպատակներից մեկն էլ հենց դա է. նոր էսկալացիա:

«Ինչ խոսք, Հայաստանի իշխանությունների աշխատանքն այս պարագայում կարող էր ավելի լավը լիներ, սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ նրա կարողություններն այս հարցում բավականին սահմանափակ են: Ուզենք, թե չուզենք կա դառը ճշմարտություն՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը»,- նշում է զրուցակիցը:

Անդրադառնալով Արցախի իշխանություններին՝ Սուրենյանցն ասում է՝ ներկայիս իրականության պայմաններում դժվար է անգամ հասկանալ, թե ով է ԼՂ իշխանությունը:

«Ֆորմալ առումով Արայիկ Հարությունյանն է, սակայն իր լիազորությունների մեծ մասը պատվիրակել է Ռուբեն Վարդանյանին, որն ունի լավ մտադրություններ, սակայն 3-4 շաբաթվա ընթացքում նրան չհաջողվեց նույնիսկ կառավարություն ձևավորել: Պետք է ասել, որ նրանցից անջատ էլ կա Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը կարծես թե իշխանությունից զատ է գործում, չգիտես էլ, թե ինչ մանդատով: Ընդհանուր առմամբ, դժվար է անգամ պատկերացում կազմել Արցախի իշխանության կառուցվածքի մասին»,- նկատում է Սուրենյանցը:

Վերջինիս խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես են Արցախի էլիտաները շրջափակման պայմաններում ինչ-որ բան կիսում իրար մեջ: Վերջին շրջանում էլ մամուլում շատացել են այնպիսի կայքերը, որոնք կա՛մ Վիտալի Բալասանյանի դեմ են գրում, կա՛մ Ռուբեն Վարդանյանի. «Պարզ է, որ դա հենց այնպես չի արվում, և դրանք ասոցացվում են նրանցից որևէ մեկի հետ»:

Նատալի Մկրտչյան

Տպել
1431 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով