Ինչ հնարավոր էր անել մեր ունեցած բյուջեով, արվել է. Փելեշյանը՝ պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում արված աշխատանքի մասին

Օրերս լրացավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի պաշտոնավարման 6 ամիսը: Պաշտոնավարման ընթացքում եղած խնդիրների, դրանց լուծման ուղիների ու հետագա անելիքների շուրջ նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Փելեշյան, լրացավ Ձեր՝ որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման 6 ամիսը: Ինչպե՞ս կգնահատեք այս ընթացքը:

- Նախ ասեմ, որ երբ նշանակվեցի, համայնքի ավագանու նիստեր չէին գումարվում, համայնքապետարանն ստիպված էր աշխատել նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ: Բայց սա մեզ չխանգարեց, որ լուծումներ տանք այնպիսի խնդիրների, որոնց լուծմանը իսկապես ոչ ոք չէր հավատում: Դրանց ամենակարեւորը թերեւս Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգման դադարեցված ծրագիրն էր: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները կանգ էին առել, քանի որ համայնքապետարանը չէր կարողանում վճարել իր մասնաբաժինը: Իմ նշանակումից 10 օր հետո աշխատանքները մեկնարկեցին: Անձնական կապերի, բանակցությունների ու քննարկումների արդյունքում մենք հասանք նրան, որ այսօր քաղաքի ամենաբանուկ փողոցների ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտված է:

- Վանաձորը դարձավ խոշորացված համայնք, համայնքին միացավ 3 գյուղական բնակավայր: Ի՞նչ խնդիրների հասցրիք ծանոթանալ, եւ որո՞նք լուծվեցին Ձեր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում:

- Ամիսներ շարունակ գյուղական համայնքներում փաստացի աղբահանություն չէր իրականացվում, խնդիրն ամբողջությամբ կարգավորված է: Շուրջ 15 հազար քմ  ասֆալտապատման եւ փոսային նորոգման աշխատանքներ ենք իրականացրել համայնքի բյուջեով: Ուշադրության կենտրոնում են եղել նաեւ փոսային նորոգման, լուսավորության, կանաչապատման խնդիրները, որոնք հնարավորության սահմաններում փորձել եմ լուծում տալ: Բազմաթիվ ընթացիկ աշխատանքներ են կատարվել, մեծամասշտաբ սպորտային ու մշակութային միջոցառումներ են իրականացվել: Համայնքապետարանը աջակցել է բազմաթիվ մարզիկների՝ եվրոպական երկրներում տարբեր մարզաձեւերում ներկայանալու եւ հաջողություններով վերադառնալուն:

Այն, ինչ հնարավոր էր անել մեր ունեցած բյուջեով ու հնարավորություններով, վստահաբար, կարող եմ ասել, որ արվել է: Բայց դա չի նշանակում, որ Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրներն ամբողջությամբ լուծվել են, անելիքներ դեռ շատ կան, որոնց լուծումը միանշանակ ազգաբնակչությունը զգալու է մոտ ժամանակներում:

- Օրեր առաջ երկար դադարից հետո վերջապես գումարվեց ավագանու նիստը, հաստատվեց համայնքի բյուջեն: Ինչպե՞ս եք գնահատում սա:

- Ես իսկապես, առիթն օգտագործելով, ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ավագանու այն երկու անդամներին, ովքեր քաղաքի շահը վեր դասեցին անձնական ու քաղաքական հարցերից ու եկան նիստին: Եթե դա արվեր ավելի վաղ, համայնքում այսօր շատ ավելի շատ խնդիրներ լուծված կլինեին:

- Հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է ավելի քան 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կատարել համայնքում: Արդյոք բավարա՞ր եք գնահատում մարզային ու պետական իշխանությունների ուշադրությունը Վանաձոր խոշորացված համայնքին:

- Վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ Լոռու մարզպետը, թե՛ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարն ու թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չեն խնայում համայնքի խնդիրներին հնարավորինս շուտ լուծումներ տալու հարցում: Մենք բազմիցս քննարկումներ ենք ունենում թե՛ մարզպետի, թե՛ Կառավարության հետ, ինչի համար մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում թե՛ իմ եւ թե՛ ազգաբնակչության անունից: Ես առավել քան վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մենք ունենալու ենք ավելի բարեկարգ համայնք:

Տպել
2594 դիտում

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին