«Ճախրուկներ»-ը աշուղական երգեր են կատարում. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Խարբերդի մանկատուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր` Մարիամ Փաշինյանի հետ դեկտեմբերի 24-ին այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն` մասնակցելու տոնական միջոցառմանը: Նրանց դիմավորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ճախրուկ» հկ հիմնադիրներ Անահիտ, Անուշ և Աննա Մխիթարյանները:

Այս մասին տեղեկացնում է տիկին Աննա Հակոբյանի կայքը։

Մանկատանը տրամադրությունը տոնական էր, երգ ու պար, ներկայացումներ, ցուցադրություն: Մանկատան սաները Աննա Հակոբյանին են ներկայացրել իրենց ձեռքի բացառիկ աշխատանքները, որոնք տարվա մեջ մի քանի անգամ ցուցադրություն-վաճառքի են հանվում: Սաների զբաղվածության մի մեծ հատված նվիրված է արհեստին ու արվեստին:

321508544_877845010230573_3534601564013699626_n.jpg (291 KB)

Մանկատան սաները իրենց աշխատանքներից մի քանի օրինակ են նվիրել ներկաներին: Վարչապետի տիկնոջ համար առանձնացրել էին արջուկների արձանիկը, որը խորհրդանշում է ընտանիքը:

Միջոցառման հաջորդ մասում «Ճախրուկներն» էին, հանդես են եկել աշուղական երգերով: Համերգային հատվածից հետո վարչապետի տիկինը մանկատան սաների հետ միասին թխվածքաբլիթներ է պատրաստել-նկարազարդել:

Մխիթարյան քույրերը Աննա Հակոբյանին են ներկայացրել «Ճախրուկների» պատրաստած «աման-չամանի» նոր շարքը, որը հաջորդ տարի ցուցադրություն-վաճառքի են հանելու: Հասույթը ուղղում են մանկատան սաների բուժմանը:

«Ճախրուկներն» այս անգամ նաև նորույթ ներկայացրին, «աման-չամանի» շարքը շարունակող «խաղալիք-մաղալիքները»` տոնածառ զարդարելու համար: Սա արդեն վաճառքի չէ, այլ նվեր` մանկատուն այցելած հյուրերի համար: «Խաղալիք-մաղալիք» ստացան նաև Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը:

321509055_847347973153026_4457854956266598577_n.jpg (178 KB)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ, իր հերթին, «Ճախրուկներ»-ին Ձմեռ պապից ուզած իրենց նվիրները բաժանեց, որը, բոլոր մանկատների շահառուներին «Ձմեռ պապի» անունից բաժանվող նվերների մի մասն էր:

Ձմեռ պապին անհատական նամակ է գրել երեխաների շուրջօրյա և ցերեկայի խնամքի հաստատություններում ապրող ավելի քան 940 երեխա, իսկ Ձմեռ պապին ուղարկված նամակներում գրված ցանկությունները միշտ կատարվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, Ամանորին ընդառաջ, վարչապետի ֆոնդից ձեռք են բերվել երեխաների՝ նամակներում գրված բոլոր նվերները և այս օրերին, մի մասը անձամբ վարչապետի տիկինը, մյուս մասը վարչապետի աշխատակազմը բաժանում են հանրապետության բոլոր շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոններում գտնվող երեխաներին:

321515649_2250520001797615_999044297922219011_n.jpg (265 KB)

Տպել
937 դիտում

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով