Շատ հաճախ այդ «ուրախությունը» անմիջապես տխրություն է բերում ընտանիքին. Վանաձորի բժշկական կենտրոնը զգուշացնում է

Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում է ամանորյա պայթուցիկներից ու ճայթռուկներից քաղաքացիների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված բժիշկների մտավախությունները:

Այս մասին Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը լավ է հիշում ամեն տարվա տոնական հրավառությունների հետեւանքով բժշկական կենտրոն ընդունված երեխաներին ու մեծահասակներին:

«Մեր՝ բժիշկներիս, համար շարունակում է խնդիր մնալ ամեն քայլափոխի վաճառվող ամանորյա ճայթռուկներն ու պայթուցիկները, որոնք թեպետ օգտագործում են իբր ուրախանալու եւ զվարճանալու համար, սակայն շատ հաճախ այդ ուրախությունը անմիջապես տխրություն է բերում ընտանիքին՝ ունենալով առողջության համար անդառնալի հետեւանքներ հատկապես երեխաների մոտ»,- հիշում է բժիշկը:

Նախորդ տարվա տոնական օրերին նմանատիպ վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել մեկ տասնյակից ավել քաղաքացիներ: Վնասվածքները եղել են հիմնականում մաշկի, մատների եւ դեմքի այրվածքներ, սակայն գրանցվել են նաեւ ավելի լուրջ վնասվածքներով դիմած քաղաքացիներ, այն է՝ մատների մասնահատումով:

«Ես շարունակում եմ խնդրել, կոչ անել ու հորդորել մեր համաքաղաքացիներին, որպեսզի նախ իրենք չգնեն այդ պայթուցիկ նյութերը, եւ որ ամենասարսափելին է՝ չտան իրենց մանկահասակ ու անչափահաս երեխաներին: Դրանք չափից ավելի վտանգավոր են, պայթուցիկ սարքեր են, իսկ պայթուցիկը չի կարող անվնաս լինել»,- հիշեցնում է մանկական վնասվածքաբանը:

Նախորդ տարի նման վնասվածքով առաջին երեխան ընդունվել է բժշկական կենտրոն դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին մոտ, մատի ամպուտացիայով: 4-ամյա փոքրիկի առողջական վիճակը թեպետ տեղի ու Երեւանի մասնագետների ջանքերով կայունացվել էր, սակայն մատը փրկել բժիշկներին չէր հաջողվել:

Ռուբեն Հակոբյանը աշխատանքային իր գործունեության ընթացքում չի հիշում մի տարի, երբ Ամանորին նման վնասվածքներով տուժածներ չբերվեին հիվանդանոց: Իսկ սրա լավագույն ու միակ լուծումը պարզապես չգնելն ու չօգտագործելն է»:

Տպել
779 դիտում

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան