Ի վերջո, ինչ մթնոլորտում է անցել Բրյուսովի հոգաբարձուների նիստը. անդամների և ռեկտորի հայտարարություններն իրարամերժ են

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ խոսակցությունները դեռևս շարունակվում են։ Այս համալսարանը ուշադրության կենտրոնում հայտնվեց հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։

Բրյուսովցիները այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում էին ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած դեռ հոկտեմբերի 13-ին էր ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ Դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: Պետական վերահսկողական ծառայությունն էլ մի քանի օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Բրյուսովի անվան համալսարանում: ՊՎԾ-ն արձանագրած խախտումների վերաբերյալ տեղեկանքները փոխանցել է ՀՀ դատախազություն։ Դատախազության երեկ տարածած հաղորդագրությամբ էլ նշվում էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից, որից 5-ը լիազոր մարմնի առաջադրածն են, 5-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմից, 5-ը՝ հիմնադրի առաջադրած, 5-ին էլ՝ սովորողների ընտրած: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Լիազոր մարմնի առաջադրած խորհրդի անդամ, կրթության փորձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սամվել Կարաբեկյանը, մեր զրույցում անդրադառնալով օրերս տեղի ունեցած ռեկտորի ընտրության համար հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստին (նկատենք՝ նիստը անցկացվել է փակ և լուսաբանման ենթակա չէր), պնդում է, որ դրա ժամանակ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել՝ չհերքելով, որ այն թերևս անցկացվել է լարված մթնոլորտում: Նկատենք, սակայն, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր՝ նիստը անցել է հանգիստ մթնոլորտում: «Բավականին բարյացկամ և լավ մթնոլորտ էր»,- գոհունակության ժպիտը դեմքին՝ նշել էր նա: 

«Եղել են քննարկումներ, թե ինչպես կազմակերպել քվեարկությունը և ինչ եղանակով, սակայն դա նորմալ ընթացակարգ է։ Պետք էր այնպես կազմակերպել, որ ոչ օբյեկտիվ և ոչ հավասար պայմանների խնդիր չլիներ։ Շատ նորմալ ընդունվեց յուրաքանչյուր որոշումը, և ամեն ինչ ընթացավ ըստ ընթացակարգի»,- վստահեցնում է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է դատախազության մատնանշած՝ ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքին, Կարաբեկյանի խոսքով՝ եղել է էմոցիոնալ մթնոլորտ թե՛ նիստի ընթացքում, թե՛ նիստից հետո, սակայն որևէ հայհոյանք չի հնչել որևէ անձի կողմից։

Դիտարկմանը, որ հայհոյող եղել է, և դա, ըստ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի, կրթության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանն է, լիազոր մարմնի առաջադրած անդամն ասում է, թե ինքն անձամբ չի լսել և չի տեսել այդ դեպքը: «Կոլեկտիվի կյանքում ղեկավարի ընտրությունը էական նշանակություն ունի։ Երբեմն նաև մեր իրականության մեջ զգացմունքները տեղի են տալիս, ու լինում են էմոցիոնալ արտահայտումներ, բայց խուլիգանություն հոդվածը ինձ ապշեցրեց, չեմ կարծում, որ սա բուհին վերաբերող խնդիր է։ Մարդ, որը զբաղեցրել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը, այն էլ՝ բարձրագույն կրթության ոլորտում, թույլ չի տա իրեն նման բան։ Հույս ունեմ՝ այդ հարցերը շատ հեշտությամբ կպարզաբանվեն»,- հայհոյանքը չլսած, բայց միանշանակ պնդում է նա:

Հոգաբարձուների խորհրդի անդամի կարծիքով՝ որևէ բան չի կեղծվել նաև ընտրության քվեարկության ժամանակ, որի մասին հայտարարության մեջ շեշտել է դատախազությունը․ «Ես չեմ տեսնում որևէ խնդիր, ինչը որևէ մեկին կստիպեր նման գործողություն իրականացնել: Նիստի ընթացքը աշխատանքային է եղել»:

Պետական վերահսկողական ծառայության՝ բուհում հայտնաբերած խախտումների մասին և ռեկտորի շուրջ պտտվող այլ խոսակցությունների վերաբերյալ Կարաբեկյանը նույնպես տեղյակ է, սակայն նրա համար դա ընդամենը սովորական ընթացք է:

«Ռեկտորի աշխատանքի հետ կապված մի բան կարող եմ ասել՝ թերություններ չեն լինում այն ժամանակ, երբ որ դու ոչինչ չես անում։ Նա պատահական անձնավորություն չէ, լուրջ հետագիծ ունի այս ոլորտում, եղել է թե՛ նախարարի տեղակալ, թե՛ կառավարել է տարբեր կրթական համակարգի տարբեր օղակներ։ Շատ լավ գիտի բարձրագույն կրթության արդի որակը»,- Կարինե Հարությունյանի որակական հատկանիշներն է թվարկում զրուցակիցը:

Բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ, լիազոր մարմնի առաջադրած Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էլ, ի հակադրություն Կարինե Հարությունյանի, մեր զրույցում շեշտում է՝ նիստը անցել է շատ լարված մթնոլորտում, սակայն որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։

«Ռեկտորի ընտրության ընթացքում կեղծիք չէր կարող լինել, որովհետև մաքսիմալ թափանցիկ է անցկացվել»,- պնդում է նա: 

Վերջինս այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե տեղյակ չէ:

Տպել
2926 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է