Բուհում ուսումնասիրությունն ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ-ն պատասխանել է Բրյուսովի համալսարանին

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան Բրյուսովի անվան համալսարանի՝ օրեր առաջ ներկայացրած մի քանի էջանոց առարկումների, որտեղ բուհի ղեկավարությունը նշել էր, թե Պետական վերահսկողության ծառայության ստուգումների եզրակացությունները հիմնավոր չեն: 

«ՀՀ ՊՎԾ-ն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով, և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը:

Մեր հրապարակումից կարճ ժամանակ հետո Կարինե Հարությունյանը, կամ նրա ցուցումով համալսարանի «Ֆեյսբուք»-ի էջում արձագանք էր հրապարակվել, որտեղ հերքվում էր մեր հրապարակումը՝ այն որակելով խեղաթյուրված փաստերի ներկայացում:

Այնուհետև՝ դեկտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել Բրյուսովի անվան ռեկտորի ընտրությունը, և Կարինե Հարությունյանը վերընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Ընտրությունից հետո նորընտիր ռեկտորը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին և կրկին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը որակել լրատվական խեղաթյուրված նյութ: Ընդ որում, վերջինս նույն այդ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ դեկտեմբերի 8-ին են ստացել ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները և 5-օրյա ժամկետում դրանց մանրամասն կարձագանքեն, որի մասին հիշատակել էին նաև համալսարանի էջում արված գրառման մեջ: 

Դեկտեմբերի 22-ին Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Բրյուսովի անվան համալսարանում:

Բուհում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ կազմված տեղեկանքները ՊՎԾ-ն ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հաստատել էին, որ ստացել են ՊՎԾ տեղեկանքը։

ՀՀ դատախազությունն էլ այսօր հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Բրյուսովի անվան պետական համալսարանն ի պատասխան այս հաղորդագրության՝ իր էջում հայտնել էր, որ ծանոթացել է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը և նշել, որ այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը:

Տպել
2627 դիտում

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը