Դուք ի զորու եք կանխել պատմության կրկնությունը. Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները նամակով դիմել են Մակրոնին

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Նամակում ասված է.

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում՝ 30 հազար երեխա, զրկված է կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից:

Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում:

Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:

Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով:

Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն:

Ֆրանսիան և հայերը կապված են բազմադարյան մշակութային, քաղաքական, տնտեսական բազմաթիվ թելերով: Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը Ֆրանսիան և Ասիային ու Մերձավոր Արևելքին կապող ճանապարհներն են (սկսած Ժակ Կյորի, Ռիշելյեի և Կոլբերի ժամանակներից), մեր տեքստիլ արդյունաբերության զարգացումն է, առաջին սրճարանը Փարիզում, Սուեզի ջրանցքը, Ֆրանսիայում որդան կարմիրի և ծիրանի հայտնվելը, մեր ժողովրդական պարահանդեսների ակորդեոնը: Ֆրանսիան և հայերը մեր դրոշի տակ Մեծ պատերազմում կռվող հայ լեգիոնն է, Դիմադրության շարժման՝ ընդդեմ բարբարոսության ըմբոստացած հերոս Միսաք Մանուշյանի ինքնազոհաբերումը:

Ֆրանսիան և հայերը, վերջապես, մեր մեծ գրողների հուշն են՝ Կորնեյից մինչև Ներվալ, Սանդից մինչև Լամարտեն, Վիկտոր Հյուգոյից, Ռոմեն Ռոլանից և Մաքս Ժակոբից մինչև Լուի Արագոն: Սակայն հնարավոր է, որ 1915 թվականին Անատոլ Ֆրանսի արտասանած խոսքերն են, որ լավագույնս են ի մի բերում այն, ինչ մեզ կապում է հայերին:

«Մենք հասկացանք վերջապես, որ Արևելքի մեր քույրն էր մեռնում և մեռնում էր, որովհետև մեր քույրն էր, այն մեղքի համար, որ կիսել էր մեր զգացմունքները, որ սիրել էր այն, ինչ մենք էինք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատ տածել այն ամենի հանդեպ, ինչին մենք ենք հավատում և մեզ պես ճաշակել իմաստնությունը, հավասարությունը, բանաստեղծությունը, արվեստները: Սա էր նրա անապաշխարելի հանցագործությունը»:

Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին: Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ և մեզ ազգ դարձնում. ֆրանսիական մեծ և գեղեցիկ ազգը: Հանուն այս արժեքների և սկզբունքների, որոնք ծնվել են Մարդու և Քաղաքացու իրավունքների Հռչակագրից, հանուն հայ ժողովրդին մեզ կապող անքակտելի կապերի, Սենատը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ապա Ազգային ժողովը միաձայն սույն նոյեմբերին ընդունեցին բանաձևեր՝ ի սատար Հայաստանի, որը զոհ է մասնակի ռազմական օկուպացիայի և չդադարող հարձակումների:

Այս բանաձևերը շարունակությունն էին 2020 թ նոյեմբերին ընդունած առաջին բանաձևերի, որոնք ընդունվել են նույն ձևակերպումներով հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մի հողում, ուր նրանք ապրում են Հնագույն ժամանակներից ի վեր:

Մեկ դար հետո մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, պատասխանեցինք Ժան Ժորեսի կոչին՝ հնչեցրած 1896 թվականի նոյեմբերի 3-ին, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի օրերին, Պատգամավորների պալատում արտասանած իր ճառում «Պետք է փրկել հայերին»: «Այսինքն, թափված այսքան արյան առաջ, այսքան անմարդկային և վայրագ արարքների առաջ, Ֆրանսիայի խոստման և մարդկային իրավունքի ոտնահարման առաջ ոչ մի ճիչ չհնչեց և ոչ մեկի շուրթերից, ոչ մի խոսք չծնվեց ձեր գիտակցությունից, և դուք լուռ, հետևաբար՝ մեղսակից, ներկա եղաք իսպառ բնաջնջման»:

Ազգային ժողովի և Սենատի ժողովրդավարական կամարտահայտությանը համահունչ՝ մենք խնդրում ենք Հանրապետության նախագահին անել հնարավորը՝ ապահովելու համար Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության տևական անվտանգությունը:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար՝ ձեռք առնելով հետևյալ միջոցները.

- Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

- Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

- Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

- Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

- Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:

Պարոն Նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու Պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել Ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին:

Պարոն Նախագահ, Դուք, վերջապես, կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են:

Հեղինակներ՝ Էրիկ Սիոտի, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության նախագահ

Օլիվիե Ֆոր, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության Գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր

Հերվէ Մարսեյ, Ֆրանսիայի Միավորված ժողովրդավարների և անկախների կուսակցության նախագահ, Սենատի անկախների խմբակցության նախագահ

Ֆաբիեն Ռուսել, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար

Քրիստիան Կամբոն, Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ

Բրունո Ռըտայո, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության և Սենատի Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկության խմբի նախագահ

Էլիան Ասասի, Ֆրանսիայի Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ

Գիյոմ Գոնտար, Ֆրանսիայի Սենատի Բնապահպանության, համերաշխության և տարածքային կառավարման խմբակցության նախագահ

Պատրիկ Կաններ, Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական և Բնապահպանության հանրապետական խմբակցության նախագահ

Ժիլբեր-Լյուկ Դըվինազ, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ

Պիեռ Ուզուլիա, Սենատոր

48.jpg (53 KB)

Տպել
1142 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին