70 հազար դրամից մինչև 1 մլն 450 հազար դրամ. ինչ արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում գործող տարբեր հանգստյան կենտրոններում

Ամանորը մարդիկ տարբեր կերպ են տոնում: Նրանցից շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանների շուրջ, շատերն էլ սիրում են մտերիմներով, ընկերներով երեկոն անցկացնել տարբեր ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, այդ թվում՝ մայրաքաղաքից հեռու:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ տարբեր մարզերում գտնվող ժամանցի համալիրներ՝ հասկանալու՝ ինչ են առաջարկում նրանք և ինչ գների սահմաններում:

Օրինակ՝ «Jermuk hotel and SPA» հյուրանոցում, որը գտնվում է Ջերմուկում, երկտեղանոց սենյակը 5 օրվա համար առաջարկում են 350 հազար դրամով, այսինքն՝ օրական 70 հազար դրամ: Այս հյուրանոցում ամենաթանկ ծառայությունը մեկ օրվա համար 120 հազար դրամի սահմաններում է: «Ներառում է օրական երեքանգամյա սնունդ, ֆիտնես, շոգեբաղնիք, ջակուզի: Կա նաև բուժական ծառայություն: Տոնական ոչ մի միջոցառում չի իրականցվելու»,- հայտնեցին հյուրանոցից՝ հավելելով, որ արդեն իսկ ազատ տեղեր չունեն:

Իսկ Ծաղկաձորում գտնվող «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում ամանորյա հանգիստը դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը արժե 1 մլն 450 հազար դրամ, որը բացի սովորական ծառայություններից, ներառում է նաև սույն օրերին գալա համերգներ: Հյուրանոցից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ազատ են միայն որոշ դե լյուքս սենյակներ:

Նույն քաղաքում գտնվող «Էլեգանտ» հյուրանոցում էլ 2 հոգու համար նախատեսված սովորական սենյակը մեկ գիշերվա համար 100 հազար դրամ է, որը ներառում է լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ և մանկական սենյակ, ինչպես նաև՝ նախաճաշ:

«Երեկոյան նախատեսվում է գալա ընթրիք, որի համար մեկ անձի արժեքը կազմում է 25 հազար դրամ: Հյուրերի շարժն ակտիվ է: Դեկտեմբերի 31-ի համար նախատեսված տեղերը գրեթե սպառվել են»,- ասաց հյուրանոցի աշխատակիցը:

Աշտարակում գտնվող «Արծվի թևեր» հանգստյան գոտին էլ այժմ և տոնական օրերին փակ կլինի, հայտնեցին հանգստյան գոտուց՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել:

Բյուրականում գտնվող «Ամբերդ» հյուրանոցում էլ արդեն ազատ սենյակներ չկան: «2 անձի համար նախատեսված 6-օրյա տոնական հանգիստը մեզ մոտ արժե 600 հազար դրամ, որը ներառում է շոու ծրագրեր, երաժշտություն, գալա ընթրիք և տուրեր տարածքում»,- մանրամասնեց հյուրանոցի աշխատակցուհին:

Դսեղում գտնվող «Կաղնի» հյուրանոցի աշխատակցուհու խոսքով էլ՝ իրենց մոտ 2 անձի համար նախատեսված սենյակի արժեքը 3 գիշերվա համար 290 հազար դրամի սահմաններում է. «Դեկտեմբերի 31-ին լինելու է գալա ընթրիք և դիջեյ, հունվարի 1-ին՝ նախաճաշ, ցերեկը՝ երաժշտական միջոցառում, երեկոյան՝ ընթրիք: Հունվարի 2-ին նախաճաշի փոխարեն՝ խաշ, որից հետո՝ տիկնիկային միջոցառում ու ընթրիք: Հունվարի 3-ին էլ՝ նախաճաշ և ելք: Հյուրանոցի համարների կեսն արդեն իսկ ամրագրված են»:

Դիլիջանում գտնվող «Dream Garden» հանգստյան գոտինն էլ իր հյուրերին քոթեջներ է առաջարկում օրական 70 հազար դրամ արժողությամբ: Աշխատակցուհու խոսքով՝ մարդկանց շարժը շատ ակտիվ է:

Տավուշում գտնվող «Օջախ» հյուրանոցի աշխատակիցն էլ ասաց, որ իրենց մոտ շարժը ևս ակտիվ է, սակայն հրաժարվեց գնացուցակն ու ծառայությունները ներկայացնել:

Նատալի Մկրտչյան

Տպել
1390 դիտում

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի