Բայդենին կոչ է արվել ուղիղ միջամտություն Արցախում, Պուտինի և Ալիևի պատժում, միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայում

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Բասի և Գրեգորյանի նամակը հրապարակվել է լրատվամիջոցներում:

Ըստ նամակի հեղինակների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել, նրա գործողությունների հետևանքով այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները բախվել են ցրտից, սովից ու դեղորայքի պակասից դանդաղ մահվան դատապարտվելու սպառնալիքին:

«Հումանիտար աղետի պատճառը Արցախի ժողովրդին պաշարմամբ պատանդ պահող միտումնավոր շրջափակումն է՝ իրականացված Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից, ռուսական զորքերի աջակցությամբ։ Այս անօրինական շրջափակման միջոցով երկու բռնապետությունները ցանկանում են պատժել Արցախին և Հայաստանին, որոնք համարձակվել են տարածաշրջանում առաջ տանել ժողովրդավարությունը և կայունությունը», – նշում են նամակի հեղինակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից համարձակ գործողությունների բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հայերի ներկայության ցեղասպանական ոչնչացման:

Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծված ծանր իրավիճակը՝ Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Ջո Բայդենին կոչ են անում օգնության հասնել Արցախի ժողովրդին հետևյալ կերպ.

  1. Տրամադրել ԱՄՆ-ի ուղիղ մարդասիրական աջակցությունն Արցախին, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք:
  2. Հստակ ուղերձ հղել Պուտինին ու Ալիևին, որ ԱՄՆ-ն պահանջում է և գործողություններ կձեռնարկի՝ երաշխավորելու անվտանգ թռիչքների իրականացում Արցախի բնակչությանն օգնություն հասցնելու համար:
  3. Դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման համար՝ երաշխավորելով արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
  4. Պնդել, որ Արցախում ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ:
  5. Շոշափելի գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ և պատասխանատվության ենթարկել այդ երկրին իր պատերազմական հանցագործությունների համար՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի և Մագնիտսկու ակտի:

Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն անգործ չի հետևի, թե ինչպես են ագրեսիվ բռնապետություններն իրենց ժողովրդավարական հարևանների դեմ ցեղասպանական քաղաքականություն վարում:9.jpg (109 KB)

Տպել
1663 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ