Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարները

Այսօր՝ հունվարի 10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

«Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով, նշանակվել են ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում», - ասել է ԱԻ նախարարը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:

Բացի այդ, Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ: «Տարբեր մարտահրավերներով պայմանավորված փրկարար ծառայության բարեփոխումներն իհարկե ավարտին դեռ չեն հասցվել, սակայն այն ինչ այսօր կա նաև Արմեն Գասպարյանի աշխատանքի շնորհիվ է: Նա պատշաճ իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:

Նախարար Փամբուխչյանը նշել, որ բոլոր ծրագրերի իրականացումը նախարարությանում հնարավոր է եղել բոլոր ստորաբաժանումների համակարգված, գրագետ աշխատանքի շնորհիվ և մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ հավատարիմ է մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանի հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար: «Որպես քաղաքական թիմի մաս պարտավորություն ունեմ իմ լուման ներդնել բոլոր ինստիտուտների զարգացման գործում, այդ թվում՝ նոր ձևավորվող»,- հավելել է ԱԻ նախարարը:

Տպել
575 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել