Շիրակի մարզում խիստ վերահսկողության տակ են պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները

Շիրակի մարզում խիստ վերահսկողության տակ են այն շինաշխատանքները, որոնք իրականացվում են 21 դպրոցներում պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։

Թիվ 21 դպրոցում 13 մլն դրամի շրջանակներում փոխարինվել են մարզադահլիճի և հանդիսությունների սրահի դռներն ու պատուհանները։

«Զուգահեռ, ընդամենը օրեր առաջ վարչապետի հանձնարարականով փոխվարչապետի գրասենյակ ներկայացրել ենք Շիրակի մարզից շուրջ մեկ տասնյակ դպրոցների տվյալներ, որոնք առաջիկայում կհամալրվեն անհրաժեշտ գույքով՝ դա մարզագույք է, աշակերտական նստարաններ, այն գույքը որը դպրոցին անհրաժեշտ է։ Գյումրու թիվ 21 դպրոցը ևս ընդգրկված է այդ ցանկում, ունենք դպրոցներ ինչպես մարզկենտրոնից, այնպես էլ գյուղական համայնքներից և փորձում ենք այս պահին կարիքներն օբյեկտիվորեն գնահատել։ Մենք ուզում ենք, որ այդ օգնությունը թիրախային լինի, որովհետև իրապես շատ դպրոցներ վերանորոգվում են, բայց գույքի առումով խնդիր ունեն, իսկ մենք հակված ենք այդ խնդիրներին ամբողջական լուծում տալ»,-ասել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև մարզպետարանի ենթակայության հաստատություններում աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ստուգայցերին։

«Իմ հանձնարարականով մշտադիտարկման խմբերը շուրջ մեկ ամիս է այցելում են ուսումնական և առողջապահական հաստատություններ, արձանագրված թերացումներ ունենք մի քանի հաստատություններում։ Նախօրեին նիստ է գումարվել և դրա արդյունքներով արդեն դպրոցի տնօրեններից բացատրություններ և պարզաբանումներ ենք խնդրել, որովհետև խախտումները երբեմն ընթացակարգային են, երբեմն օրենքի կոպիտ խախտումներ ունենք՝ «թաքնված» հաստիքներ, ունենք շատ նորմատիվների խախտումներ։ Դրանց աշխատանքային օրենսգրքին համապատասխան ընթացք կտրվեն։ Շատ հաստատություններում այդ թվում մարզային ենթակայության թանգարաններում, մարզական հաստատություններում մենք տեսնում ենք, որ կանոնադրության և հաստիքացուցակների մեջ տարբերություններ կան և հիմնականում ղեկավար պաշտոններում, որին անդրադարձ կատարելու ենք»։

Շիրակի մարզպետը նշել է, որ այն թերացումները, որոնք շտկման կարիք ունեն կտրվեն հանձնարարականներ համապատասխան ժամկետներում շտկելու նպատակով, իսկ առավել կոպիտ խախտումներին համապատասխան ընթացք կտրվի։

Տպել
1728 դիտում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը