Օտարի հարճ ինքնակոչ հայադավները պետք է վռնդվեն Արցախից՝ հանուն Արցախի հարատևության. Բաբաջանյան

Ինչպես հայտնի է, որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, երեկ հայտնեցին, թե Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի՝ Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։

Ի պատասխան այս լուրերի՝ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: 

Այս ամենին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ գրելով.

«Մարդը չգիտի, որ իր զբաղեցրածը նշանակովի պաշտոն է: Բայց այս իրավիճակում նույնիսկ դա չէ էականը, այլ, ինչպես նախորդ գրառման մեջ եմ կարևորել, փաստը, որ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը և որ ավելի կարևոր է խորհրդարանում մեծամասնություն կազմող նրա քաղաքական հենարանը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որոշել են իրավիճակը վերցնել իրենց ձեռքը և ստեղծված կացությունը հիմնավորապես հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկել, ընդհուպ նոր ընտրությունների գնալու մասին է հայտարարվել:

Վստահ եմ, որ քաղաքական մակաբույծի կյանքը Արցախում շատ կարճ կտևի, և նոր արտահերթ ընտրությունների թեման շուտափույթ կփակվի: Արցախում նոր ընտրությունների թեման ժամանակավրեպ և անթույլատրելի է, միակ բանը, որ պետք է արվի, Արայիկ Հարությունյանի և քաղաքական թիմի կողմից իրավիճակի կառավարման և վերահսկողության վերստանձնումն է»:

Մեկ այլ գրառմամբ էլ Բաբաջանյանը կարծիք է հայտնել, որ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը իրավիճակի կառավարումը վերցնում է իր ձեռքը:

«Արցախում իրավիճակը հաղթահարելու հույս է առաջ գալիս: Օտարի հարճ ինքնակոչ հայադավները պետք վռնդվեն Արցախից՝ հանուն Արցախի հարատևության, հանուն Արցախի հայկականության:

Մեկընդմիշտ պիտի հիշենք՝ նախ Հայաստան, նախևառաջ Հայաստան. միայն այդ դեպքում կարող ենք Արցախը փրկելու, Արցախի հայկականությունն ու հարատևությունը երաշխավորելու կամք, վճռականություն և հնարավորություն ստանալ:

P.S. Վստահ եմ, որ այս գործընթացները հիմնավորապես կսրբագրեն էս շառլատան ոչնչությունների քաղաքական նախագծերը Հայաստանում: Փողով ապրելու երկիր քաղաքական նախագիծ առնելու, Արցախում, ապա Հայաստանում վարչապետի պաշտոն «առնելու» էս գաստրալյորների ժամանակները պետք է մեկընդմիշտ մնան անցյալում:

Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող թույլ տալ հերթական քաղաքական արկածախնդրությունը, որը մասնակիորեն զբաղված էր նախկին իշխանական համակարգի ռեինկառնացիայով»:

Տպել
1223 դիտում

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե