Զարմանալի է, որ ՌԴ-ն Ռուբեն Վարդանյանին դավաճան չի համարում, երկիրը լքած ցանկացածի նա այդպես է պիտակավորում. քաղաքագետ

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը կարծում է, որ Արցախի արտահերթ ընտրությունների հարցը օրակարգից հանելը կարևոր որոշում է, քանի որ, ըստ նրա, լարվածությունը ԼՂ-ում պահպանվում է, գեներացված է անորոշություն:

«Մեզ չհաջողվեց ցույց տալ միջազգային հանրությանը, որ Արցախում իսկական հումանիտար աղետ է, որովհետև ԼՂ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց՝ ամբողջական շրջափակում չկա: Այսօր էլ արդեն տարածում են լուրեր, թե ինչպես են ռուս խաղաղապահները արցախահայերին սնունդ բաժանում: Խոսում են նաև, թե Ադրբեջանի պահանջը հանքերի հետ է կապված, և ԼՂ իշխանությունները դրան արձագանքել են նամակով ու հիմա էլ սպասում են պատասխան նամակի: Սա խոսում է այն մասին, որ սպասել, թե միջազգային հանրությունը ստեղծվածը կորակի հումանիտար աղետ և կոշտ ձևով կմիջամտի, անիմաստ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ երբ Արցախից ասում են, թե՝ եթե ուզում եք օգնել մեզ, ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տվեք, միևնույն ժամանակ ՌԴ-ն էլ ասում է՝ աշխարհը Ադրբեջանին ագրեսոր չի ճանաչում, որպեսզի զորք մտցնի ԼՂ առանց նրա համաձայնության, սա մեծ հակասություն է:

«Ռուսն ասում է՝ իբր զորք կմտցներ ԼՂ առանց Ադրբեջանի համաձայնության, եթե աշխարհը նրան ճանաչի ագրեսոր և օկուպանտ: Բայց քանի որ գործում է իրավիճակի հակառակ տարբերակը, Ռուսաստանն ասում է՝ մանդատ կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանն էլ համաձայնություն տա: Իսկ նա, բնականաբար, չի համաձայնի այն մանդատին, որի արդյունքում ինքն է տուժելու»:

Անտինյանը նկատում է՝ Արցախից Հայաստանին էլ ասում են՝ օգնեք, երբ ՀՀ-ն դիմում է միջազգային հանրությանը, սկսում են ասել՝ ինչո՞ւ դա արեցիք, օգնեք Ռուսաստանին, նրա դեմ վատը մի խոսեք, նաև ասում են, թե եկեք Արցախ, տեսնեք, թե ինչ է կատարվում, նոր խոսեք:

«Տարօրինակ է՝ ինչ-որ բանի մասին խոսելու համար պե՞տք է անպայման դա աչքովդ տեսնել: Ինքս տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների մասին խոսում եմ, բայց երբեք մտքովս չի անցել, որ, օրինակ, պետք է գնամ Ամերիկա, նոր խոսեմ դրա մասին: Նման անլրջություն պետական կառավարման մեջ անընդունելի է: Հայաստանն ասում է՝ Արցախում հումանիտար աղետ է, ԼՂ-ն ասում է՝ ճանապարհները փակ չեն, կա կյանքի ճանապարհը, ՌԴ-ն ամեն բան անում է, դուք մեզ մի խանգարեք: Սրա պատճառով Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կրկին անջատել գազն ու անել այն, ինչ ուզում է, որովհետև միջազգային ճնշում նրա վրա այլևս չկա: Նրան չեն ճանաչում որպես ագրեսորի, փոխարենն այդ անունը ստացել է Հայաստանն ու Արցախը»,- ընդգծում է զրուցակիցը:

Վերջինիս կարծիքով՝ զարմանալի է՝ Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանին դավաճան չի համարում. չէ՞ որ նա իր երկիրը լքած յուրաքանչյուր անհատի նման պիտակավորում է տալիս. «Վարդանյանի մասին հիմա բացասականը չեն էլ խոսում: Ասում են՝ նա գնացել է Արցախը փրկելու: Սրան զուգահեռ Վարդանյանը սկսեց հայտարարություններով հանդես գալ, թե ՀՀ-ից և միջազգային հանրությունից նման վերաբերմունքի չէր սպասում: Եթե նա այսպես է արտահայտվում ու այս աստիճան չի տիրապետում ստեղծված իրավիճակին, ինչպե՞ս կարող են մարդիկ իր ասածին լուրջ վերաբերվել»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ նման վերաբերմունքի ժամանակ ՀՀ-ն պետք է Արցախին ասեր՝ գնացեք, բանակցեք, ավելի լավ եք տեսնում, թե ինչ է կատարվում, և ով է ձեր բարեկամն ու թշնամին:

«Հիմա իրավիճակն այլ է, Հայաստանը պետք է միջամտի այս ամենին ու ԼՂ իշխանությունից ստանա հստակ պատասխան՝ նրանք հումանիտար աղետի մե՞ջ են, թե՞ կա կյանքի ճանապարհը, ու, ինչպես Վարդանյանն էր ներկայացնում, նորմալ ապրում են: Կարծում եմ՝ Հայաստանն ակտիվ ձևով պետք է միջամտի այս գործին՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների, որովհետև այն հակասությունը, որը կա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, լուրջ է»,- նկատում է նա:

Անտինյանը, անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում հրապարակված այն արտահոսքին, որ ինքը հրաժարական է տալու, արձագանքելով դիտարկմանը, որ, ըստ լուրերի, տվյալ լրատվամիջոցը վերջինս գնել է, ասում է. «Որևէ լրատվամիջոցի հետ Վարդանյանի ունեցած գործարքների մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն փաստն այն է, որ ոչ մի լրատվամիջոց նրան չի փրկի. այն, ինչ նա անում է, հակասության մեջ է: Ասում են՝ մեծահարուստ մարդ է, թող գումար ներդնի, օգնի Արցախին, բայց անգամ իր ներկայությունն է խնդիրներ առաջացնում այդտեղ: Ռուսաստանը չի կարող հանդուրժել, որ Վարդանյանը որևէ հաջողություն ունենա, որովհետև Ադրբեջանը ռուսից կնեղանա: Ճիշտ է, հայտարարվեց Վարդանյանի հրաժարականի մասին, սակայն հետո ասացին՝ հրաժարական չի տալիս, արդյունքում գազը փակվեց, դե թող գնա բանակցի Ռուսաստանի հետ»:

Նատալի Մկրտչյան

Տպել
2136 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ