Անհասկանալի է՝ ինչպե՞ս են մեր քաղաքացիները փողոցից առևտուր անում, եթե չգնեն, վաճառք էլ չի լինի. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի հերքում, որ Երևանին ամանորյա տոնական տեսք հաղորդելու համար եղել են որոշակի բացթողումներ, ինչն էլ կապում է կատարված աշխատանքի կազմակերպման փոքր-ինչ թերացումների հետ:

«Ես արդեն ասել եմ, բայց կարող եմ կրկնել, որ այո՛, մենք ունեցել ենք բացթողումներ, և եթե մի փոքր ճիշտ պլանավորված լիներ ամեն ինչ, միգուցե դրան չհասնեինք: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, սակայն ինձ համար անհասկանալի էր, որ եթե սխալն ի սկզբանե են տեսել, ինչո՞ւ են սպասել, որ այդ սխալն ամբողջությամբ իրականացվի ու վերջին օրով, երբ ամբողջությամբ զարդարանքն արված էր, այդ փաստն օգտագործեին ու բարձրաձայնեին: Նույնիսկ տեսանք՝ ինչպես են լրատվամիջոցների աշխատակիցները պատի մեջ ինչ-որ բան մտցնում՝ նկարահանելու նպատակով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Քաղաքապետի խոսքով՝ վերականգնողական աշխատանքների ժամանակ ոչ միայն այս շրջանակներում կրած վնասի, այլև տարիներ շարունակ եղած վնասների մասով պետք է մրցույթ հայտարարեն և ընդհանուր փոփոխության ենթարկեն:

Խոսելով մեկ այլ՝ «հավերժական» դարձած խնդրից՝ Երևանի փողոցներում փողոցային առևտրից՝ վերջինս նկատում է՝ վերջին չորս տարիների ընթացքում աշխատանքի բերումով եղել է տարբեր քաղաքներում և բոլոր տեղերում հանդիպել երևույթը:

«Եթե, օրինակ, գնաք սիրո մայրաքաղաք Փարիզ և Էյֆելյան աշտարակի մոտ տեսնեք, թե ինչպես են օտարերկրյա քաղաքացիները մսից տարբեր քաբաբներ ու տժվժիկներ պատրաստում, չզարմանաք: Դրսում՝ հենց աշտարակի տակ, ակնոցների վաճառք են իրականացնում: Ես չեմ ասում, որ եթե այլ քաղաքներում այդպես է, այդ խնդիրը կա, ուրեմն մեզ մոտ էլ պետք է լինի: Իհարկե՝ ոչ, պարզապես ուզում եմ ասել, որ բոլոր քաղաքներում էլ խնդիրները հիմնականում նույնն են, լուծման տարբերակները կարող են տարբեր լինել»,- կարծում է Սարգսյանը:

Ըստ նրա՝ եթե չլինի պահանջարկ, ապա առաջարկ էլ չի լինի. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են մեր քաղաքացիները փողոցից առևտուր իրականացնում, քանի որ քաղաքային միջավայրում օդի աղտոտվածության մակարդակն ավելի բարձր է, և պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Մաշտոցի պողոտայում վաճառվող բանջարեղենի վրա ինչքա՞ն արտանետումներ են նստել: Եթե քաղաքացիները սկսեն չգնել, ապա վաճառք էլ չի լինի»:

Քաղաքապետը հիշեցնում է, որ օրենսդրական ոչ մի փոփոխություն այս պահի դրությամբ չեն իրականացրել, սակայն նախագիծ են ներկայացրել Կառավարություն, որը հաստատվել է Ազգային ժողովում. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել և հավանություն ստանալով՝ պետք է օրակարգ ներառվի: Օրենքի նախագծով տեղական իշխանություններին հնարավորություն կտրվի առգրավվել ապրանքը»:

Վերջինս վերոնշյալ խնդրի հետ կապված դեպքեր է հիշում. «Վերջերս էլի դեպքեր ունեինք՝ բամբակն այնպիսի պայմաններում էր պատրաստվում, որ ես անձամբ իմ երեխային նման բամբակ չեմ տա՝ ուտի: Բացի դա, անվտանգության խնդիր կա: Մարդաշատ վայրերում գազի բալոններով պայմանական բամբակ են պատրաստում, և շատ դեպքերում այդ նույն քաղաքացիները բարձրաձայնում են, որ սոցիալական խնդիր են լուծում, ապրելու գումար չունեն և նման այլ բաներ: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, և մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եվ հետո, կարող եմ ասել, որ քաղաքապետարանի ենթակայության տակ բավականին շատ աշխատատեղեր կան, կարող են գալ և աշխատել: Որևէ մեկի բարեկեցությունը չպետք է ապահովվի մնացածի անվտանգության հաշվին»:

Վերջինս լիահույս է, որ Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախագիծը կընդունվի, և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հնարավորություն կտրվի այդ գործիքն օգտագործել՝ փողոցային առևտուրը կանխարգելելու համար:

Խոսելով մեկ այլ ոչ պակաս կարևոր՝ մայրաքաղաքում հասարակական զուգարանների բացակայության մասին՝ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ՝ այո՛, այդ խնդիրն ունենք, որը չի լուծվել, և որին միգուցե առաջնահերթություն չեն տվել:

«Այս պահի դրությամբ որոշ նախագծեր են քննարկվում, որպեսզի մասնավորը ներդրում իրականացնի, և այդ խնդիրը կարողանանք լուծել: Եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի ենթակայության տակ 14 կամ 16 հասարակական զուգարան ունենք տարբեր վարչական շրջաններում, որոնք մենք ենք սպասարկում»,- վստահեցնում է նա:

Խոսելով նաև որոշ ժամանակ առաջ Թեհրան պաշտոնական այցից՝ Հրաչյա Սարգսյանը նկատում է՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մենք Իրանի հետ պետք է բարեկամություն անենք:

«Ինձ մոտ ընկալում էր, որ Հայաստանն Իրանին այդքան էլ լավ չի ճանաչում, և մենք իրար բացահայտելու անհրաժեշտություն ունենք: Բավականին ուժեղ տնտեսություն ունի, բավականին զարգացած ենթակառուցվածքներ: Ինձ համար զարմանալի էր, որ 250 կիլոմետր մետրո ունեն՝ 144 կանգառով, և պլանավորում են մոտակա 5 տարում ավելացնել ևս 150 կիլոմետր: Կարծում եմ՝ կան ձևավորված կարողություններ, որ մենք կարող ենք օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, և վստահ եմ, որ կլինեն կարողություններ, որ իրենք կուզենան մեզնից վերցնել: Անցյալ տարի էլ՝ հունիս-հուլիս ամիսներին, Ֆրանսիայում էինք, և ասեմ, որ բոլոր քաղաքներից ինչ-որ մի բան բերել եմ Երևան»,- ասում է նա:

Նա նաև նկատում է. «Շատ ուրախալի է, որ մեր մյուս հարևանը՝ բարձր ղեկավարության մակարդակով, շատ ծանր է տարել Երևանի և Թեհրանի քույր քաղաքներ դառնալու փաստը: Հաշվի առնելով նաև սա՝ կարծում եմ՝ ճիշտ ուղղության վրա ենք»:

Հերմինե Կարապետյան

Տպել
894 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է