Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Բերդ քաղաքում

29/01/2023 schedule13:30

Հայոց բանակի օրվան նվիրված Դրոշի բարձրացման արարողությունը, որը տեղի ունեցավ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում, նպատակ ուներ ոչ միայն մեկ անգամ ևս ընդգծել Հայոց բանակի կարևորությունը, այլ նաև սահմանամերձ Տավուշը դարձնել էկոտուրիզմի, էկոկրթության հրաշալի մի անկյուն։

Արարողությանը, որպես հատուկ հյուրեր, մասնակցում էին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, որն իր ելույթում չափազանց կարևորեց նմանօրինակ հայրենասիրական նախաձեռնությունները և հույս հայտնեց, որ սա առաջին քայլը կարող է լինել հետագա խոշոր իրադարձությունների այս տարածաշրջանում։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց հայոց օրհներգով և Բերդի գնդի գնդերեց Հովհաննես սարկավագ Ավետիսյանի աղոթքով և ոգեկոչման խոսքով։

«Ես պատիվ ունեմ այսօր ներկայացնելու Հայոց բանակը, որի խորհրդանշական օրվա առիթով էլ այսօր այստեղ ենք։ Չնայած մեր երկրի վերջին շրջանի պարտություններին, ողբերգական դեպքերին՝ մեծ հպարտությամբ ենք բարձրացնելու այս դրոշը, որովհետև դեռևս սահմանին կանգնած են մեր զինվորները, և, անկախ բոլոր դժվարություններից, իրենք իրենց խնդիրն են իրականացնում»,- իր խոսքում նշեց Հովհաննես սարկավագը։

Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի անմիջական ջանքերով էլ տեղի է ունեցել այս միջոցառումը։

«Ես հույս ունեմ և նաև հավատում եմ, որ այս նախաձեռնությամբ՝ սրբազան Եռագույնի բարձրացմամբ, կավարտվեն մեր երկրի համար դժվար ժամանակները, այսուհետև մենք պետք է կարողանանք թևակոխել մի շրջան, որտեղ արարելու, զարգանալու, բարիք ստեղծելու հնարավորություն կունենանք։ Հայոց բանակը մեր սրբություն սրբոցն է, հպարտությամբ ենք շնորհավորում նրա տոնը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ մեր Եռագույնը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը»,- իր ելույթում նշեց Լևոն Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Բերդ համայնքի բնակիչներին իրենց ակտիվ մասնակցության համար։

Միջոցառման գեղարվեստական մասը, որտեղ ընդգրկված էին ազգային և հայրենասիրական երգեր և կատարումներ, ապահովել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, որի հետ վերջերս «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել։

Վերջում ազգային օրհներգի և ծափահարությունների ներքո Լևոն Գաբրիելյանը և Բերդի «Սորաններ» դենդրոպարկի տնօրեն Արտակ Չիլինգարյանը բարձրացրին Հայոց եռագույնը, որը հզորությամբ ծածանվելու է Տավուշ աշխարհի այս բարձրադիր վայրում։

Տպել
1031 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած