Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցակցնելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը։

«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ մարզաձևերից մեկն է»,-ասել է Գիլոյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտը ներկայացրել է շուրջ 4 ամիս առաջ։

«Մարմնամարզությունն «Ա» դասի մարզաձև է, որով ամբողջ աշխարհում զբաղվում է շուրջ 30 միլիոն մարզիկ: Այսպիսի մարզաձևից Եվրոպայի առաջնություն ընդունելն իսկապես շատ մեծ նվաճում և հաջողություն է մեզ համար: Մշտապես զգացել ենք Հայաստանի կառավարության աջակցությունը, և առանց այդ աջակցության՝ ոչինչ չէր ստացվի»,- մանրամասնել է Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության շնորհիվ կլուծվի նաև մարզագույքի հարցը։«Սա իսկապես մեծ հնարավորություններ կտա մեր երիտասարդներին: Սրանով նաև լուծում են ստանում ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների և մի շարք այլ հարցեր: Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ: Այն ամենն, ինչի մասին մենք երազում էինք»:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մարզաձևի մասսայականացման և տարածման տեսանկյունից ևս Եվրոպայի առաջնության հյուրընկալումը կարևոր քայլ է:

Ըստ ԿԳՄՍՆ-ի, 2023 թ. բավականին հագեցած է լինելու մարմնամարզիկների համար: Փետրվարի 7-ից Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և մեծահասակների հավաքականներն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաքի են մեկնելու Թբիլիսի, այնուհետև Գերմանիայում և Կատարում մասնակցելու են Աշխարհի գավաթի փուլերին:

Մարտ-ապրիլ ամիսներին մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկ շաբաթ անց էլ՝ Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք շատ պարտավորված են և ամեն ինչ անելու են պատվով հանդես գալու համար:

Այդուհանդերձ, տարվա կարևորագույն ստուգատեսը սեպտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Փարիզի՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Տպել
563 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ