Էստեղ սկզբում անասնագոմ է եղել, մենք ենք շուկա դարձրել. «Մալաթիա» տոնավաճառի 70-ամյա աշխատակից

«Էստեղ սկզբում անասնագոմ է եղել, էս բոլորը մեր երեխաների ու մեր միջոցներով է կառուցվել, շուկա դարձել, ֆունդամենտից բարձրացրել ենք»:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց «Մալաթիա» տոնավաճառի 70-ամյա աշխատողներից մեկը, որոնք ակցիա են իրականացնում՝ դժգոհելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահելու հիմքով առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու որոշման դեմ:

Ըստ աշխատակցի՝ արդեն 30 տարի իրեն ու շատերին հենց շուկան է կերակրում ու պահում:

«700-800 անձ, որոնց ընտանիքներում կան 10-ից ավելի անդամներ, 30 տարի աշխատում են այս շուկայում խելացի տնօրենի հետ, որի բարձր ձայնն անգամ այսքան տարի չենք լսել: Մենք բոլորս ունենք վարկեր ու պարտքեր, ուսանողներ, հիվանդներ, բոլորին պահում է այս շուկան, ու մի մտածեք, թե միլիոններով. կոպեկներ ենք ստանում: Մեզ թույլ չեն տալիս, որ մենք աշխատենք, պահենք մեր տնտեսությունը: Հարկային դաշտում կանք, պետությունն այնքան է առաջ գնացել, որ մեր հարկերի կարիքը չունի՞»,- ասաց տիկինը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու անվտանգության հարցը, քանի որ, ըստ տեսչական մարմնի ստուգումների ու եզրակացության, տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները, աշխատակիցները նշեցին, որ դա կարգավորվող հարց է, ընդամենը թող մի փոքր էլ ժամանակ տրամադրվի:

«Մենք բոլորս տնօրենի հետ միասին այդ հարցով կզբաղվենք, թերությունները կվերացնենք, հիմա մեզ պետք է, որ ապրանքը վաճառվի»,- հավաստիացրին աշխատակիցները՝ պահանջելով հանդիպում իշխանության մարմինների, վարչապետի, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կամ «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հետ, որոնց, ըստ իրենց, ձայն են տվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է: Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:

Տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

Տպել
2086 դիտում

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները