Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ հարցը նրանում չէ, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նշած 7 շրջաններն ի՞նչ կարգավիճակ ունեին, պե՞տք է վերադարձնեին, թե՞ ոչ: Հարցն այն է, թե այդ մասին ինչպես է արտահայտվում նա, ինչ ոճով և ձևակերպումներով:

«Սրա պատճառն այն է, որ Լավրովը սովոր էր՝ Հայաստանում կար Ռուսաստանի ԱԳ նախարարության ֆիլյար, որը կոչվում էր Հայաստանի ԱԳՆ: Այս հանգամանքի փոփոխությունը որևիցե կերպ հանգիստ չի տալիս նրան: Նա չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ: Սրա համար էլ նա նման կիսագողական և կոշտ բառապաշարով է արտահայտվում և փորձում իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարին արձագանքել: Սակայն իր հերթին էլ՝ ստանում իրեն համապատասխան կոշտ արձագանքներ: Լավրովը սովոր չէ սրան և զարմացել է՝ իրեն ենթակա ՀՀ ԱԳՆ-ն ինչե՞ր է անում, քանի՞ գլխանի է: Սա է իրականությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:   

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ եթե պաշտոնական Երևանը ցանկանա, ապա մեկ-երկու օրվա ընթացքում հնարավոր է ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, Իոաննիսյանը նկատում է՝ երբ Լավրովն ասում է հայ-ադրբեջանական սահման, ի՞նչը նկատի ունի՝ Ջերմուկի՞ տարածքը, Վերին Շորժայի՞, Ներքին Հանդի՞, որտեղո՞վ է անցնում նրա նշած սահմանը:

«Կարող է վաղն Ադրբեջանը մոտ 10 կիլոմետր առաջ գա, ասեն՝ իրականում սահմանը ևս 10 կիլոմետր այս կողմ է: Թող սկզբից նշեն, թե որտեղո՞վ է անցնում այդ սահմանը, որտե՞ղ, իրենց խոսքով, պատրաստ են խաղաղապահ առաքելություն ուղարկել, որից հետո նոր թող զորախումբը տեղակայեն: ԵՄ-ն հստակ ասել է, թե որտեղով է անցնում սահմանը և արձանագրել՝ Ադրբեջանը մտնել է Հայաստանի սուվերեն տարածք, ինչի մասին ռուսական կողմը լռում է»,- ընդգծում է նա:

Զրուցակցի կարծիքով՝ Սերգեյ Լավրովը շատ ծանր է տանում ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում, որի ապացույցն է նրա կոպիտ բառապաշարով խոսելն ու նման հայտարարություններ անելը:

«Առհասարակ, ռուսական կողմը ծանր է տանում, որ Հայաստանն այլընտրանք է ստանում և իր անվտանգության ապահովման կոմպոնենտներում ոչ ռուսական քայլեր է ձեռնարկում: Հնչող հայտարարություններն էլ նրանց ծանր տանելու պարզ դրսևորումն են: Սրանով փորձում են ճնշում գործադրել, որովհետև նրանց միակ գործիքը դա է մնացել: Բացի դա, նրանք լավ կամ փափուկ առաջարկներ չեն անում Հայաստանի համար, այլ միայն ուժ են կիրառում»,- նշում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի ներկայիս որդեգրած մոտեցումը ստեղծված իրավիճակում մեծ հաշվով բավականին խելամիտ է, հատկապես այն առումով, որ փորձ է արվում դիվերսիֆիկացնել մեր անվտանգության ապահովման մեխանիզմները դեպի Արևմուտք:

«Այս առումով ԵՄ դիտորդներին Հայաստան բերելը մեծ հաջողություն է և լրջագույնս կնպաստի ՀՀ անվտանգության ապահովմանը: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումն ու Բլինքենի պարբերական զանգերը որպես դրա ածանցյալ առ Բաքու, ևս նպաստում են մեր անվտանգային մակարդակի բարձրացմանը: Ի վերջո, անվտանգությունը բազմակոմպոնենտ է, ու այս առումով դրանում մտնում են թե՛ մեր զինված ուժերը, թե՛ միջազգային կապերը, թե՛ ՀՀ այլ մարմիններ»,- ասում է նա՝ միաժամանակ հավելելով, որ, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը չի գալու և մեր փոխարեն Սյունիքը պաշտպանի:

«Սակայն սրան զուգահեռ միջազգային հանրության ներգրավվածությունը լրացուցիչ կերպով նպաստում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության ռիսկերի նվազեցմանը և ինչ-որ չափով դա անում նաև Արցախի պարագայում: Բացի դա, տեսնում ենք, որ այդ միջազգայինի մեջ Ռուսաստանը չկա, երբ հենց նա պետք է առաջինը լիներ այդտեղ, որովհետև ստանձնել է համապատասխան մանդատ, ու մենք էլ տարիներ շարունակ ազգովի նրան ինչ ասես՝ տվել ենք այդ անվտանգության դիմաց, սակայն շարունակում ենք փոխադարձ ստանալ ոչինչ»,- ընդգծում է նա:

Հարցին՝ իրերի նման դասավորության պայմաններում ի՞նչ քայլեր կարելի է սպասել Ադրբեջանից, Իոաննիսյանը դժվարանում է կանխատեսում անել:

Նատալի Մկրտչյան

Տպել
2015 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ