Ոստիկանության կոլեգիալ նիստում 2023-ը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրել է, որ 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով: Ընդ որում, 7367 դեպքից 3602-ը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն է:

Գրանցված 37,612 դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (56,6 %) և միջին ծանրության (27,6 %) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,2 %-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, այդ թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:

Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք:

Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (2021 թվականին՝ 943) միավոր զենք:

2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:

Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է՝ 321, և մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով:

2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:

Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ  են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքը, նշել թերություններն ու բացթողումները և համապատասխան հանձնարարականներ տվել դրանց վերացման համար:

ՀՀ ոստիկանության պետը 2023 թվականը հայտարարել է  թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի։

Նիստի ավարտին պարգևներ են շնորհվել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին:

Տպել
615 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել