Զինվորական կացարանի ննջարանի դուռը փակ չի եղել, մարմինները սենյակի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը

Զինդատախազությունն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի զինվորական կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին։

«Լուրեր»-ի հետ զրույցում Զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ կացարանում 22 զինծառայող է ապրել․ մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են եղել, երկուսը՝ կապիտանը և նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, ևս երկուսը՝ պատուհանների ճաղավանդակներից:

«15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մեկ մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ընդ որում՝ կցանկանամ նշել, որ նախասրահում տեղադրված է եղել նաև վառարանը, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է»,- ասել է Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս հանգամանքը հաստատվել է վարույթում առկա փաստական տվյալներով, այդ թվում՝ նաև հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած ծառայողների հարցաքննության արձանագրություններով:

Դատախազի խոսքով՝ զինծառայողի դին հենց ննջարանի մուտքի դիմաց՝ նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել:

«Այս հանգամանքի շուրջ այս պահին դեռևս քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան գործողություններ»,- ասել է նա:

Անդրադառնալով ՆԳՆ ՓԾ պետ տեղակալ Արսեն Սարոյանի՝ հարցազրույցներից մեկում նշած խոսքին, թե զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել՝ Մարտիրոսյանն ասել է, որ այդ հանգամանքը ևս մանրամասն քննության առարկա է դարձել․

«Տվյալ պաշտոնատար անձը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից և իր ցուցմունքով հերքել այդ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքը անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած աշխատակիցների հետ և վերջիններիս կողմից իրեն փոխանցված բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել»:

Մարտիրոսյանի խոսքով՝ Սարոյանն իր ցուցմունքում ասել է, թե աշխատակիցները իրեն ասել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, իսկ ինքը ընկալել է, թե մահճակալների վրա պառկած են հայտնաբերվել։

Զինդատախազության պաշտոնյան անդրադարձել է նաև ավտոբենզինի շուրջ հակասություններին, մանրամասնել՝ փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի կեսերին տվյալ զինվորական ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված 5 լիտրանոց պլաստմասե տարաների մեջ: Անձնակազմն այն պահել է կացարանին կից՝ բացազատված ավտոհավաքակայանում:

«80 լիտր ավտոբենզինից փաստացի, այսինքն՝ նախքան դեպքը, օգտագործված եղել է 30 լիտր, և դեպքի օրը՝ նախքան հրդեհը, ավտոհավաքակայանում եղել է 10 հատ 5 լիտրանոց տարա՝ լցված ավտոբենզինով, որոնցից 9-ը դեպքից հետո արդեն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ 5 լիտրանոց տարա ավտոբենզինով լցված, որը, ըստ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, կացարանում գտնվող սպան այդ տարան օգտագործել է նախասրահում գտնվող տեղակայված վառարանը վառելու համար»,- նշել է նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայն նախաքննության տվյալների՝ սպան այդ տարան օգտագործել է նախասենյակի վառարանը վառելու համար։

Հնչող հարցերից մյուսին, թե ինչպե՞ս չեն այրվել տարածքում գտնվող գազօջախն ու աթոռը, նա պատասխանել է, որ այս հարցերով ևս քննությունը շարունակվում է, սակայն, նախնական տվյալներով, քանի որ տունը գազաֆիկացված չի եղել, անձնակազմը տեղադրված գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին՝ նաև հին, չօգտագործվող աթոռը․

«Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքի պահին, ինչպես նաև դրան նախորդող ժամանակահատվածում տվյալ գազօջախը և աթոռը տան մեջ չեն եղել, այլ տեղադրված են եղել տանը հարակից»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցի տեսանյութում.

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:

ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Վաշտի կացարանում վառարանն ավտոբենզինով վառել փորձած Ե. Հ-ի և 2 այլ սպաների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Տպել
1016 դիտում

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով