Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, դրան մասնակցելու համար մեղադրանք է ներկայացվել 4 անձի, կա կալանավորված

Պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի, 1-ը կալանավորվել է:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, իսկ Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաև թմրամիջոց։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խոսքը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Ապեր» մականվամբ Ավետիս Գագիկի Քալանթարյանի մասին է:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաև հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ: Իրենց հերթին, հիշյալ խմբավորման անդամները, ստանալով և Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր: Այդ ընթացքում Ա.Թ.-ն կազմակերպել է նաև պարտապանի և Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստանալով խնդիրներ ունենալ իրենց հետ:  Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 ՀՀ դրամ գումարի ստանալուն։

Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով, 2022թ. սեպտեմբերի 23-ին խմբավորման անդամ Ա.Ն.-ին հանձնարարել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիշյալ մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդն ով է դուրս հանում և վաճառում, ինչպես նաև ում ավտոմեքենայով է խաղողի մնացորդը մասնաճյուղի տարածքից դուրս հանվում: Ա.Ն.-ն, կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Ա.Ք.-ի հանձնարարությունը, ճշտումներ է կատարել ու վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո Ա.Ք.-ն նույն օրը հանդիպել է հիշյալ գործարանի երկու աշխատակցի և պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը և առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 ՀՀ դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ, որի նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի  և վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած, այսպես կոչված՝ «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին և խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ լուծել վերջինիս գումարային վեճը:

Ա.Ք.-ն ձերբակալվել է։ Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներ Ա.Թ.-ին և Ա.Ն.-ին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) 1-ին մասով, իսկ Ա.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) 1-ին մասով:

Ա.Ք.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական վարույթի շրջանակներում Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, իսկ Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
810 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է