Ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է․ ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ:

Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները:

Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահ կառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետում հնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն:

Նախագահը երախտագիտություն է հայտնել համակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորեն հետևելու համար: «Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛
պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքում կարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար:

«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենք այն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է»,- նշել է նախագահը:

Խորհրդակցությանընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.

ա) ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանության մակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակական անվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ

բ) լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավոր դրսևորումներին տալ իրավական գնահատական:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հետաքրքրության կենտրոնում մշտապես գտնվող դեպքերին մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է ձեռնարկել օպերատիվ-
հետախուզական բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տարբեր տնտեսվարող սուբյեկտների բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանը անհրաժեշտ է համարել նաև ձեռնարկել բոլոր միջոցները Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից՝ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տպել
485 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով