Երեխային դասի ժամանակ չեն թողնում դուրս գալ դասարանից․ դպրոցներում առկա ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում ծնողները

Հայաստանի կրթական ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների քննարկումները միշտ արդիական են և շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Դրանց թվում են ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող հարաբերություններում տարբեր հարցերի շուրջ առկա լարվածությունները, փոխըմբռնման դժվարությունները:

Օրերս հարցին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր նաև բանաստեղծուհի Արփի Ոսկանյանը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արփին ասում է՝ հաճախ է լսում ծնողների՝ ուսուցիչների վարքագծից դժգոհելու մասին: Մասնավորեցնելով՝ նա նշում է.

«Կա խնդիր գնահատականի հետ կապված, այսինքն, երբ ուսուցիչը պետք է երեխային գնահատական նշանակի։ Լինում են դեպքեր, երբ ուսուցիչները որևէ երեխայի էլեկտրոնային մատյանում նշանակում են այլ թիվ, օրագրում՝ այլ. կա՛մ բարձրացնում են գնահատականը, կա՛մ ցածրացնում։ Տպավորություն է, որ ուսուցիչներն առաջնորդվում են ոչ թե պետության ստեղծած չափանիշներով, այլ սեփական»,- նշում է նա:

Բանաստեղծուհու խոսքով՝ դպրոցն ու ուսուցիչը պետք է մեկտեղված լինեն նույն նպատակի համար՝ գիտելիք փոխանցեն երեխաներին, սակայն երբեմն դպրոցը ճնշում է աշակերտներին։ Ըստ նրա՝ դպրոցն անդուլ կերպով ճնշում է նաև լավ սովորել ցանկացող երեխայի ձգտմանը. «Շատ է խոսվում, որ դպրոցը պետք է երեխային իրավունք տա սովորելու, բայց մենք հաճախ այդ իրավունքը շփոթում ենք պարտադրանքի հետ։ Երեխան բանտում չէ, նա պետք է ընտրելու իրավունք ունենա, թե սովորելու որ տարբերակն է իրեն հարմար։ Օրինակ՝ ԿԳՄՍՆ-ն սահմանում է՝ հեռավար կրթության իրավունք ունեն միայն այն երեխաները, որոնք չեն կարող ֆիզիկապես այցելել դպրոց, բայց այս հնարավորությունը պետք է բոլորին տրամադրվեր»։

Արփին օրինակ է բերում կորոնավիրուսային համավարակի պատճառով հեռավար ուսուցման անցնելու ժամանակաշրջանը և ընդգծում, որ այդ ընթացքում շատ ծնողներ իրենց երեխաների մոտ հայտնաբերեցին գիտելիքի հանդեպ սեր և սովորելու կարողություն, որը, սակայն, երեխան չի ցանկանում դպրոցում անել դա, դպրոց հաճախել։

Զրուցակցի նկատառմամբ՝ նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք ժողովրդավար չեն, կան կրթության այլընտրանքային տարբերակներ, որոնք Հայաստանում բացակայում են։

«Այսինքն՝ դպրոցը ճնշող մթնոլորտով սպանում է երեխայի սովորելու ցանկությունը. որքան ազատ է երեխան, այդքան ավելի հակված է սովորելուն։ Բայց այնպես չէ, որ մեր բոլոր ուսուցիչները որակյալ մասնագետներ չեն։ Վատ ուսուցիչների կողքին միշտ էլ կան համեմատաբար լավ մանկավարժներ։ Սակայն հուսալ, որ փոքր Հայաստանում կարող ենք այդ քանակով գրագետ մանկավարժներ գտնել, պետք չէ»,- կարծում է նա՝ հավելելով՝ պետությունը պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծի, որով կպաշտպանի երեխաներին և թույլ կտա ստանալ անհրաժեշտ գիտելիքներ։

Ուսուցիչների հետ կապված հաջորդ խնդիրը, ըստ Արփի Ոսկանյանի, այն է, երբ նրանք երեխային դասապրոցեսի ընթացքում չեն թույլատրում դուրս գալ դասարանից․ «Չեն թողնում, քանի որ մտածում են՝ երեխան պարզապես փորձում է խուսափել դասերից, բայց գուցե երեխան իսկապես ինչ-որ անհրաժեշտ կարիք ունի։ Կամ եթե մտածում են, որ պարզապես դուրս է գալու միջանցքում քայլելու, ապա պետք է այդ խնդիրը լուծել, ոչ թե խոչընդոտներ ստեղծել երեխայի համար։ Օրինակ՝ եթե չի ուզում նստել դասի, ուրեմն պետք է դասը հետաքրքիր անցկացնել»։

Այս խնդիրներին զուգահեռ՝ զրուցակիցը նաև մատնանշում է ծնողների և պետության անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ նշված խնդիրները կարգավորելու համար։ Ըստ նրա, օրինակ, պետությունը պետք է աշակերտին ընդունի որպես հիմք և նրա շուրջ կառուցի կրթությունը, հասկանա՝ որպես պետություն՝ ինչպիսի՞ դիրք է ուզում զբաղեցնել աշխարհի քարտեզի վրա։

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը նույնպես չի ժխտում, որ դպրոցներում նմանատիպ խնդիրներ կան։ Վերջինս ցավով արձանագրում է, որ ուսուցիչների աշխատանքի վերաբերյալ քննադատություններ հաճախ է նկատվում։ Թորոսյանը, սակայն, կարծում է, որ ծնողները նույնպես պետք է աջակցեն տվյալ խնդիրների լուծման գործընթացին՝ ոչ թե դպրոցի փոխարեն ամեն ինչ անելով, այլ խնդիրները բարձրաձայնելով, քննարկումներին մասնակցելով և պահանջ ներկայացնելով, հետագայում նաև դրանց արդյունքներին հետևողական լինելով։ Դպրոցը նույնպես, ըստ մասնագետի, պետք է առերեսվի իր ներսում տեղի ունեցող խնդիրներին, որպեսզի կարողանա որոշակի քայլեր ձեռնարկել։

«Մանկավարժությունը լուրջ գիտություն է և ունի հստակ ձևակերպված կանոններ։ Մեր կրթական համակարգում աշխատող բավականին մեծ թվով ուսուցիչներ չունեն մանկավարժական կրթություն։ Նրանք տարբեր ժամանակներում են ընդունվել աշխատանքի, իսկ մանկավարժական մոտեցումները լրացվելու անհրաժեշտություն ունեն։ Բավական երկար ժամանակ այդ մասով վերապատրաստումներ չեն եղել, և ուսուցիչը օգնություն չի ստացել։ Միայն կամավոր ատեստավորմանն ընդառաջ ուսուցիչների վերապատրաստումների մեջ մեծ ծավալով սահմանված են մանկավարժության պահանջները, գնահատականի վերաբերյալ մոտեցումները և աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը»,- ասում է նա:

Թորոսյանի խոսքով՝ երեխայի մոտ ուսման հանդեպ ցանկություն ձևավորելը պահանջում է շատ լավ պատրաստվածություն, ինչին, ցավոք, ոչ մի դպրոց լիարժեք չի վերաբերվում, որի հետևանքով էլ առաջանում են խնդիրները. «ԿԶՆԱԿ-ն ամեն կերպ փորձում է աջակցել ուսուցչին, սակայն մանկավարժները չեն ուսումնասիրում իրենց համար անհրաժեշտ նյութերը, չեն ծանոթանում դրանց։ Այս մասով բավականին երկար ճանապարհ կա անցնելու:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի տնօրենը, սակայն, համամիտ չէ այն կարծիքին, որ դպրոցը ճնշում է երեխային կամ նրա լավ սովորելու ձգտմանը։

Դիտարկմանը՝ դպրոցում որևէ խնդրի դեպքում ահազանգող ծնողը երեխայի հետ միասին դառնում է անցանկալի անձ և երբեմն թիրախավորվում, Թորոսյանն անկեղծանում է՝ նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր ստանում են, իսկ խնդրի կարգավորման համար պետք է միասնական պայքարել:

«Եթե մենք հասարակության մեջ այս վերաբերմունքը փոխենք, այն, որ խնդրի դեպքում մտածում են՝ «չխոսեմ, թող երեխաս ավարտի վերջացնի» տրամաբանությամբ, կկարողանանք հարցը կարգավորել։ Ինչ վերաբերում է գնահատականներին, դրանց հետ կապված չունենք ահազանգեր»,- ասում է նա՝ հավելելով՝ քննադատությունների կողքին պետք է հաջողություններն էլ տեսնենք։ Չպետք է տպավորություն ստեղծվի, թե մեր դպրոցները վատն են, ո՛չ․ պետք է գիտակցենք, որ և՛ լավը կա, և՛ վատը։

Փորձագետը ևս մեկ անգամ կրկնում է, որ պետք է խիստ լինեն թե՛ հասարակության, թե՛ դպրոցի պահանջները։ Նա օրինակ է բերում Էստոնիան, որտեղ ծնողները ամբողջությամբ հետևողական են իրենց երեխաների կրթության հարցում, օրինակ՝ արդյոք իրենց երեխային դասավանդող ուսուցիչը ակտիվ մասնակցո՞ւմ է վերապատրաստման դասընթացներին, թե՞ ոչ:

Նկատենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը: Այս նախագծով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ ոլորտի շահառու աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերություններն էթիկայի նորմերի շրջանակում:

Հասարակության մեջ մարդու՝ իբրև բարձրագույն արժեքի ձևավորման և կայուն զարգացման ապահովման գրավականը կրթության դերի բարձրացումն է, որը իրատեսական կդառնա, եթե՝

անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը,

բարձրանան դպրոցի և ուսուցչի դերն ու հեղինակությունը,

անձի դաստիարակությունը բխի հասարակական բարոյական հատկանիշներից,

անձի սոցիալականացման գործընթացի հիմք ընդունվի վարքականոնների յուրացումը՝ տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական փորձով,

անձը տիրապետի իր հասարակական դերին,

հասարակական հարաբերությունների կարգավորման գործում կարևորվի դաստիարակությունը՝ էթիկայի նորմերի յուրացման պարտադիր պայմանով։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Տպել
2971 դիտում

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի