Բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում նրանց անունով մարզադպրոց կհիմնվի. վարչապետ

«Մենք Գյումրիում կառուցում ենք հանրապետական նշանակության՝ «Արթուր Ալեքսանյան»-ի անվան մարզադպրոց, որը այնպիսի ստանդարտներով է կառուցվում, որ նույնիսկ միջազգային մրցաշարեր հնարավոր լինի հյուրնկալել»:

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականին մարզական օբյեկտները վերանորոգելու մի շարք սուբվենցիոն ծրագրեր կան:

«Մենք պատրաստ ենք, իհարկե, աջակցել, որ համայնքը վերանորոգման աշխատանքներ անի, բայց, մյուս կողմից, մենք մոռանում ենք, որ այդ մարզադպրոցը շենք է, առանց բովանդակության՝ ընդամենը գործի կեսն է: Մենք այս տարվանից նաև մեկնարկում ենք մարզիչների կամավոր ատեստավոման ծրագիրը, որտեղ նրանք աշխատավարձի հավելավճար կստանան: Ընդ որում, ի հեճուկս նրան, որ դրանք համայնքային ենթակայության կազմակերպություններ են, մենք որոշել ենք, որ բյուջեից այդ մարդկանց հավելավճար պիտի տանք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բովանդակային առումով այլ փոփոխություններ էլ են արվել. «Մենք հիմա ֆիզկուլտուրայի դասաժամերն ուղղակի 45 րոպեանոց գտնվելու վայր չենք դարձնում, ներդնում ենք նաև կրեդիտների համակարգը, որպեսզի աշակերտները կարողանան, օրինակ, ֆիզկուլտուրայի ժամին, եթե նախընտրում են ըմբշամարտը, մասնակցել հավելյալ ըմբշամարտի կամ այլ մարզաձևերի պարապմունքների, և դա կդիտվի որպես ֆիզկուլտուրայի դասին մասնակցություն և գնահատական»:

Վարչապետը հիշեցրեց իր խոստումը, այն է՝ բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում նրանց անունով մարզադպրոց կհիմնվի:

Նա նաև խոստացավ, որ առաջիկա օլիմպիադայում որքան գյումրեցի ոսկե մեդալ նվաճի, ամբողջությամբ բյուջեի հաշվին այդքան նոր անվանական մարզադպրոց կառուցեն Գյումրիում. «Ես Արթուր Ալեքսանյանին անձամբ եմ խոստացել, որ եթե ինքը մեկ անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզում կամ մեկ այլ մարզում կամ քաղաքում կկառուցենք նրա անվամբ երկրորդ մարզադպրոցը»:

Վերջինս տեղեկացրեց, որ Եվրոպայի, ԽՍՀՄ ու հանրապետության բազմակի չեմպիոն Ռոբերտ Էմեյանի աջակցությամբ Արտաշատում իրականացվում է թեթև ատլետիկայի մարզադաշտի վերանորոգումը. «Պարոն Էմեյանը տրամադրել է դաշտի հատվածը, ծածկը, իսկ Կառավարությունն իրականացնում է մարզադաշտի վերականգնումը»: Վարչապետի կարծիքով՝ երեխաները ավելի մեծ սիրով կհաճախեն այդ անվանական մարզադպրոցներ՝ հույս ունենալով, որ այնտեղ կտեսնեն, կշփվեն և խորհուրդներ կլսեն: 

«Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ նշված է, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է նվաճի առնվազն 25 Օլիմպիական մեդալ: Դա հնարավոր չէ առանց սպորտային ենթակառուցվածքներում լրջագույն ներդրումներ անելու: Մենք դա կանենք ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում»,- վստահեցրեց երկրի ղեկավարը:

Տպել
2063 դիտում

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված