Փաստաբանների՝ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի դեպքի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ահազանգ չի ներկայացվել․ ՄԻՊ

Փաստաբաններին՝ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել։ Այս  մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ հանրային կապերի բաժինը։ 

Հաղորդագրությունը՝ ստորև.

«Այսօր՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Նախ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար, որին, ի դեպ, բազմաթիվ զանգեր են ստացվում հենց մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից։ Ներկայացված ահազանգերով Պաշտպանի հաստատության իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ իրականացվում են արագ արձագանքման այցեր։

ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ փաստաբանի կողմից ՄԻՊ աշխատակազմի ընդունարանի քաղաքային հեռախոսահամարին ոչ աշխատանքային ժամին իրականացված զանգն անպատասխան մնալը չի կարող որևէ կերպ գնահատվել Պաշտպանի հաստատությանը դիմելու կամ աշխատակազմի կողմից անգործություն դրսևորելու միջոց՝ դրանով իսկ ստվերելով Պաշտպանի հաստատության գործունեությունն ու հեղինակությունը։

Ավելին՝ հանրահայտ է, որ Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա 116 թեժ գծի հեռախոսահամարը, և այդ հեռախոսահամարի միջոցով է, որ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ոչ աշխատանքային ժամերին կարողանում են դիմել Պաշտպանի հաստատությանը և ստանալ աջակցություն։

Ուսումնասիրությունը ևս վկայում է, որ փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել, իսկ փաստաբանի կողմից պատշաճ հեռախոսահամարին ահազանգը չներկայացնելը դիտարկվել որպես աշխատակազմի անգործություն։

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը, և ինչպես արդեն հրապարակել ենք, Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքով Պաշտպանի ժամանակվաոր փոխարինողի որոշմամբ սկսվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ»:

Ավելի վաղ ՄԻՊ հանրային կապերի բաժինը հայտնել էր, որ այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 9-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
621 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է