Չէ, լո՞ւրջ, տղե՛րք, փոխքաղաքապետներ ավելացրիք, չբավարարվեցիք, անցնում ենք նոր օգնականներին. Անի Խաչատրյան

«Ուզում եմ գտնել այն բառը, որը կբնութագրի վարչական շրջանի ղեկավարներին, բայց ժեկի պետի կարգավիճակից այն կողմ չեմ գտնում։ Նրանք դրանից էլ ցածր լիազորություն ունեն։ Դուք բերում եք ժեկի պեկից քիչ լիազորություն ունեցողներին, ավելացնում եք օգնական: Նախ սկզբում բերեիք վարչական ղեկավարի լիազորությունները ավելացնեիք, հետո նոր՝ օգնական»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ դեմ արտահայտվելով ներկայացրած նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է ավելացնել փոխքաղաքապետների և վարչական շրջանների ղեկավարների օգնականների թիվը:

Խաչատրյանը փոխքաղաքապետ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում քաղաքապետի տեղակալների մեկ օգնականները:

«Չէ, լո՞ւրջ, տղե՛րք, գնալով փոխքաղաքապետներ ավելացրեցիք, դրանով էլ չբավարարվեցիք, հիմա անցնում ենք նոր օգնականներին։ Ի՞նչ են անում ձեր օգնականները, պարոն Հովհաննիսյան, եկեք բացենք բոլոր օգնականների ցանկը, ու էդ ցանկով տեսնեք, թե աշխատանքային ժամերին փողոցում, միջանցքում ու «Ֆեյսբուք»-ում գտնվելուց բացի՝ ի՞նչ են անում։ Երբ որ ձեր մի օգնականները կաշխատեին, ու դուք կզգայիք, որ չէին հասցնում, այդ ժամանակ դա կքննարկեինք: Կառավարեք ձեր օգնականներին ու կտեսնեք, որ էդ մեկն էլ է շատ»,- ասաց Խաչատրյանը:

Հովհաննիսյանը դիմեց Խաչատրյանին՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ հարց է ուզում բարձրաձայնել նա, ավագանու անդամը պատասխանեց․ «Ձեր օգնականները փողոցում լինելու փոխարեն գործի լինեն, ձևը տենց է, աշխատեք այդ տարբերակով։ Այսօրվա գործող ձեր օգնականները եթե աշխատեն, ավելի լավ արդյունք կունենանք։ Այս նախագիծը գրելուց առաջ վարչական ղեկավարներին, որ օգնականի հաստիք եք գրել, մտքներովդ անցել է, թե ի՞նչ է անելու, կամ ի՞նչի համար է այդ օգնականը։ Լիազորությունները ավելացնելու մասին մտածեիք առաջինը»։ 

Խաչատրյանը նաև անդրադարձավ փոխքաղաքապետներին․ «Դուք առհասարակ շատ եք փոխքաղաքապետներով։ Ժամանակին իշխանությունը, որը ընդդիմություն էր, ասում էր՝ շատ են փոխքաղաքապետները, պետք է կրճատվի: Այսօր ինչո՞ւ չեք գնում ընդդիմություն եղած ժամանակ բարձրացրած ճանապարհով»։ 

Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է, և օգնականների անհրաժեշտության հիման վրա է որոշվել ավելացնել նոր հաստիք։ 

«Ես, անկախ ամեն ինչից, ավագանու անդամ կլինեմ, թե քաղաքապետի առաջնային տեղակալ, նաև իմ քաղաքական թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը, երբեք չի շեղվում։ Բոլոր փոփոխությունները բխում են այդ սկզբունքից։ Վստահ ենք, որ նախագիծը ճիշտ է գրված: Եթե միայն օգնականների մասով է ձեզ մոտ հարց առաջանում, այո՛, բոլորն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն իրենց աշխատանքի մասով»։

Անի Խաչատրյանը նշեց՝ իր համար նորմալ չէ օգնականներ ավելացնելու հարցը, դեմ է քվեարկելու նախագծին։ 

Տպել
647 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)