Գյումրեցիները դեմքերով մեր շներին ճանաչում են, դրանք եկած շներ են․ Վարդգես Սամսոնյանը խնդրի լուծումը հրատապ է համարում

Մինչ Գյումրու համայնքապետարանը ելքեր է որոնում թափառող շների վնասազերծման և ստերլիզացման համար, կենդանիները շարունակում են սպառնալ Գյումրու՝ հատկապես կենտրոնից հեռու թաղամասերի բնակիչների առողջությանն ու անվտանգությանը։

Վերջին դեպքը գրանցվել է Մուշ թաղամասում։ 9/1 հասցեի շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ դեմքի և ազդրի շրջանում։ Ինչպես միշտ՝ օգնության են հասել անցորդները։

330315393_740095624126402_3383694171926481639_n.jpg (192 KB)329186562_2079192432290557_7173268350606517442_n.jpg (130 KB)

Լուսանկարը՝ համացանցից

Այսօր ավագանու նիստում թափառող կենդանիների խնդիրը քննարկման առարկա էր։ Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ մինչ մրցույթի հաղթողը հայտնի լինի, պայմանագիրը կնքվի, մեկ ամիս կպահանջվի։ Իսկ խնդիրը հրատապ է։

Ջիլավյանն առաջարկեց 100 շան ստերջացումը մինչ այդ հանձնել մեկ այլ կազմակերպության և վճարել 2 միլիոն 780 հազար դրամ։ Գյումրու քաղաքապետարանը մտադիր է 500 շուն ստերջացնել։ Մեկ կենդանու համար ծախսվում է 29 հազար 900 դրամ։

Համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ընդգծեց, որ խնդիրը հրատապ է, ու բոլորի օգնության կարիքն են զգացվում։

«Հիմա, որ ասեմ, պիտի նորից ասեն, թե գյումրեցիները կատակում են․ դեմքերով մեր շներին ճանաչում են գյումրեցիները, անծանոթ շներ են եկածները, և շատացել են, հիմա կերի պակասն է երևի։ Անցյալ տարի էլ կար էս խնդիրը, որոշ չափով կարգավորվեց»,- ասաց նա:

Համայնքապետը նաև հայտարարեց, որ ապացույցներ կան. համայնքապետարանի աշխատակիցները հեռվից ֆիքսել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, շներին բաց թողնում ու հեռանում։

Քաղաքապետն առաջարկեց քաղաքի այն հատվածներում, որտեղ շները շատ են, 20-30 հատ, օրինակ, մեքենայով տեղափոխել ու բաշխել այլ տեղանքների վրա, որպեսզի խմբով առաջ չգան, չհարձակվեն մարդկանց վրա, չվախեցնեն, մինչև հարցի կարգավորման այլ տարբերակ գտնվի։

Տպել
1258 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին