Շիրակի և Լոռու դատախազություններում ամփոփվել են 2022-ի գործունեության արդյունքները. Վարդապետյանը տվել է հանձնարարականներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին  և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականին բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝  բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով): Նախորդ տարի Շիրակի մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։

 2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել): 

2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով կատարվել է ինը ուսումնասիրություն, որից չորս ուսումնասիրության առարկա է ավելի քան 150 անշարժ գույք: 

2022 թվականի ընթացքում քննվել է 51 կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ վարույթ (2021 թվականին` 112): 2022 թվականին արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 22 դեպք (2021 թվականին՝ 37 դեպք): 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել վեց քրեական գործ (վարույթ)՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ (վարույթ)՝ 40 անձի վերաբերյալ): 

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կատարվել է 52 ստուգում և ուսումնասիրություն (2021 թվականին` 51), որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (2021 թվականին հայտնաբերվել էր 12 խախտում): 

2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից դատարան է ուղարկվել 263 քրեական գործ (վարույթ)՝ 298 անձի նկատմամբ (2021 թվականին՝ 243 քրեական գործ (վարույթ)՝ 309 անձի նկատմամբ): 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցում ներկայացված ուղղությունների և ցուցանիշների կապակցությամբ տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: 

488.jpg (9.35 MB)

Աննա Վարդապետյանի հաջորդ կանգառը Լոռու մարզի դատախազությունում է եղել, որտեղ մարզի նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես,  2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով սկսվել է 156 ուսումնասիրություն, հայտնաբերվել է խախտումների 16 փաստ։ 2022 թվականի ընթացքում մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման 20 հայց է ներկայացվել դատարան` բռնագանձման գումարի ընդհանուր չափը՝ 91 մլն 909 հազար 109 դրամ: 

2022 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններում կատարվել է 112 ստուգում և վերստուգում, 254 ուսումնասիրություն և 86 ամփոփում: Արդյունքում՝ հայտնաբերվել է 157 խախտման դեպք, որոնցով դատախազների հանձնարարությունների հիման վրա նախապատրաստվել է 58 նյութ. դրանցից 39-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 19-ով հարուցվել է քրեական գործ:

 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հանձնարարական է տվել: Անդրադառնալով Լոռու մարզում առկա բնապահպանական հանցագործություններին, մասնավորապես՝ պետությանն էական վնաս պատճառող  ապօրինի անտառահատումներին՝ Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է քննված վարույթների (գործերի) հիման վրա ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ հանցատեսակի կանխարգելմանն ու ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ դարձնելուն: 

Երկու մարզերի դատախազների կողմից ներկացված հաշվետվություններում կարևորվել է Շիրակում և Լոռիում Պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը: 

Գլխավոր դատախազ Վարդապետյանի վերջին կանգառը եղել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում: Հաշվետվության ամփոփմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու և Տավուշի հակահետախուզության բաժնի պետերը, ՀՀ ՊՆ Վանաձորի, Իջևանի և Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետեր Էդիկ Անդրյանը, Մուրադ Մկրտչյանը և Էդիկ Սարգսյանը, Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար Սամվել Գևորգյանը: 

Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը ներկայացրել է 2022 թվականի ամփոփ հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց գործածելու կամ օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու դեպքերի քննության և որակման առանձնահատկություններին: Գլխավոր դատախազը Զինվորական դատախազությանը հանձնարարել է ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ համագործակցությամբ վերոնշյալ դեպքերի բացահայտման և քննության ուղղությամբ մշակել փոխգործակցության արդյունավետ ձևաչափ:

Տպել
551 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է