Հայկական Օնէքսը՝ iHerb-ի պաշտոնական առաքող (լուսանկարներ)

15/02/2023 schedule17:00

Միջազգային առաքումներ իրականացնող Օնէքս (ONEX) ընկերությունը հայտարարում է iHerb համաշխարհային բրենդի հետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ Հայաստանում գտնվող օգտատերերն այսուհետ վիտամինների, սննդային հավելումների եւ խնամքի միջոցների օնլայն վաճառքի առաջատար հարթակից իրենց պատվերները կարող են ստանալ անհամեմատ ավելի արագ և մատչելի՝ օգտվելով նաեւ մի շարք արտոնություններից։

Ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Օնէքսի օգտատեր։

02.jpg (1.89 MB)

Այլևս կարիք չկա օգտագործել որևէ պահեստային հասցե, գրանցվելով iHerb-ում՝ անհրաժեշտ է ընդամենը լրացնել (եթե արդեն գրանցված եք՝ փոխել հասցեն) հայաստանյան հասցե և ստանալ պատվեր(ներ)ը Ձեզ հարմար հասցեում կամ մոտակա լոքերում։

Ընտրելով Օնէքսը որպես առաքման եղանակ՝ 80 ԱՄՆ դոլար եւ ավելի արժողությամբ պատվերներ կատարելու դեպքում ուղիղ առաքումը Հայաստան կլինի անվճար։ Ավելին՝ առաջիկա 3 ամսում iHerb-ից 60 ԱՄՆ դոլար և ավելի արժողությամբ գնում կատարելիս, մուտքագրելով «ONEX10» պրոմոկոդը, ստանում եք 10% զեղչ։

03.jpg (4.16 MB)

iHerb-ում «Օնէքսի» միջոցով առաքման տարբերակը հասանելի է նախորդ տարվա հոկտեմբերից։ Մինչեւ համագործակցության մասին պաշտոնապես հայտարարելը iHerb-ի ավելի քան 3000 օգտատեր նկատել է Օնէքսի միջոցով առաքման հնարավորությունը և այդ եղանակով իրականացրել ավելի քան 4400 պատվեր։ iHerb-ի գնահատմամբ՝ բոլոր այդ պատվերների առաքումն իրականացվել է սահմանված ժամկետներում՝ ապահովելով 100%-անոց արդյունք։

«Մեզ համար չափազանց կարևոր ձեռքբերում է նման համաշխարհային բրենդի պաշտոնական առաքող լինելը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում։ Մեկ ու կես տարի տևած բանակցությունների ընթացքում iHerb-ի համար որոշիչ եղավ Օնէքսի առաքումների արագությունը, մշակված թվային լուծումները և ՀՀ ամբողջ տարածքում լոքերների և սպասարկման սրահների առկայությունը։
Առաջիկա տարիների մեր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկն է լինելու նման առաջատար բրենդների հետ համագործակցությունը»,– նշել է ընկերության համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը:

04.jpg (3.04 MB)

iHerb-ից Հայաստան ուղիղ առաքման՝ Օնէքսի առաջարկած գինը զգալիորեն մատչելի է այլ փոխադրողների համեմատ և շատ ավելի արագ․ առաքանին Հայաստանում՝ ձեզ հարմար վայրում (Լոքեր 60+), կարող եք ստանալ ընդամենը 7-9 աշխատանքային օրում։

Պատվերի ձևակերպման ընթացակարգը պարզ է և բոլոր մանրամասներով ներկայացված Օնէքսի բլոգում։

Ավելին, Վրաստանում iHerb-ի պաշտոնական առաքողը նույնպես Օնէքսն է։

05.jpg (354 KB)

Օնէքս առցանց գնումների առաքման ծառայությունը հայաստանյան շուկայում գործում է 2015 թվականից։ Այն տարբեր երկրներից Հայաստան եւ հակառակ ուղղություններով բեռների արագ առաքման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։

Տպել
1523 դիտում

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում