Առանց բարձրագույն կրթության և մանկավարժի որակավորման ուսուցիչները կազատվեն աշխատանքից․ որքան է կազմում նրանց թիվը

Այս տարվա օգոստոսի 20-ից այն ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, իրավունք չեն ունենալու շարունակել դպրոցում աշխատել որպես ուսուցիչ։ Սա ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում դեռևս 2009 թվականից։

Օրենքը սահմանում է՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ օրենքի այս դրույթի հետ կապված ժամկետը նախկինում մի քանի անգամ երկարաձգվել է։ Եվս մեկ անգամ երկարաձգելն անտրամաբանական է:

««Հանրակրթության մասին» օրենքը ընդունելուց հետո առավել քան ողջամիտ ժամկետ կար, որ այն ուսուցիչը, որը չի համապատասխանում մանկավարժի որակավորմանը, կարողանար այս տարիների ընթացքում ապահովել այդ կրթությունը: Եթե մենք անընդհատ երկարաձգում ենք ժամկետը, ստացվում է, որ օրենքը կիրառելի չէ այդ անձանց նկատմամբ, ինչը տրամաբանական չէ: 14 տարի է անցել, շատ ուսուցիչներ կային այն ժամանակ, որոնք չունեին անհրաժեշտ պահանջները, բայց քայլեր ձեռնարկեցին, ստացան ուսում ու համապատասխան որակավորումը։ Ոմանք ֆինանսական կամ այլ խնդիրների պատճառով չկարողացան ժամանակ տրամադրել, բայց տեղեկացված են, որ անհրաժեշտ պահանջները չունենալու դեպքում ազատվելու էին աշխատանքից»,- ասում է Բաղդասարյանը։ 

Կրթության ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի մոտ 40 հազար ուսուցչից 1405-ը չունի բարձրագույն կրթություն, որից 65-ինը միջնակարգ կրթություն է, 1340-ինը՝ միջին մասնագիտական։ Կան անձինք, որոնք հիմա ստանում են բարձրագույն կրթություն, և մինչև օգոստոսի 20-ը կարող են շարունակել իրենց աշխատանքը, մնացած ուսուցիչները օրենքի ուժով ազատվելու են աշխատանքից։

Ոլորտի մասնագետի կարծիքով՝ որակավորում և բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների այս թիվը սուր խնդիր չէ, որ դրա հետևանքով դպրոցներում ուսուցչի թափուր հաստիքների մեծ պահանջ առաջանա։ Վերջինս ընդգծում է, որ խնդրի համար լուծումներ կան, ինչպես նաև տարբերակներ, թե ազատված մանկավարժների պակասը ինչպես կարելի է լրացնել։ 

«Կարող է այլ մանկավարժ համատեղելիության կարգով աշխատել, դպրոց հրավիրվել, կամ կվերաբաշխվեն այլ մասնագետների վրա, մրցույթներ կհայտարարվեն։ Այդ հարցը կկարգավորվի նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ այն մասնագետները, որոնք տվյալ առարկայի մասնագետ են, բայց ուսուցչի որակավորում չունեն, կարող են 30 կրեդիտ հավաքել վերապատրաստման կենտրոններում, որը նրանց կտա անհրաժեշտ հմտությունը մանկավարժ աշխատելու համար, և նրանք նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու ուսուցչի թափուր տեղի մրցույթին»,- նշում է Բաղդասարյանը:

Աշխատանքից ազատված ուսուցիչը կարող է հետագայում դիմել և ստանալ մանկավարժի որակավորում, որից հետո հնարավորություն կունենա մասնակցել ուսուցչի թափուր հաստիքի մրցույթներին։

Բարձրագույն կրթության և մանկավարժի որակավորման խնդիր կա թե՛ մարզերի, թե՛ Երևանի ուսուցիչների շրջանում։ Չնայած տվյալ թվի մեջ մարզային բաշխվածություն չկա, թե 1400 ուսուցչից քանիսն է, որ մարզերում կազատվի աշխատանքից, սակայն ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը նկատում է՝ Երևանում այդ խնդիրը ծանր չէ, որքան մարզերում, քանի որ Երևանում դպրոցները հագեցված են, պակասը արտահայտված է հիմնականում մարզերում։ 

Մասնագետը նաև ներկայացնում է, թե ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրվածության և հեղինակության վերականգնման համար կրթական գերատեսչությունն ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում․ «Առաջինը կամավոր ատեստավորման գործընթացն է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին համապատասխան արդյունք ցուցադրելու դեպքում համապատասխան հավելավճարի տրամադրում։ Հաջորդը տարակարգի շնորհման գործընթացն է, որին ուսուցիչը դիմում է և իր աշխատանքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում տարակարգ ստանալու համար, որը ևս մինչև 50 տոկոս հավելավճար է տրամադրելու նրան»։ 

Այս սեպտեմբերից էլ գործելու է երկու նախաձեռնություն․ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին հավելավճար է տրվելու, մյուս հավելավճարը կստանան ՀՀ բոլոր այն ուսուցիչները, որոնք դասավանդում են բնագիտական առարկաներ:

«Ստացվում է, որ գյուղական բնակավայրերի մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցում դասավանդող բնագիտության առարկայի ուսուցիչը երկու հավելավճար է ստանալու, այսինքն՝ երկու նախաձեռնության շահառու է։ Միևնույն ժամանակ, կարող է դիմել կամավոր ատեստավորման և տարակարգի դեպքում հավելավճար ստանալու համար։ Սա խթան է, որ այն երիտասարդները, որոնք ունեն համապատասխան որակավորում, բայց չեն պատկերացնում դպրոցում իրենց աշխատանքը, հետաքրքրվածություն ունենան ուսուցչի աշխատանքում բարձր աշխատավարձի հեռանկարով»,- ասում է նա։

Կրթության ոլորտի մասնագետն ընդգծում է՝ օրենքի այս դրույթի նպատակը ոչ միայն դպրոցում որակյալ մասնագետներ ունենալն է, այլ նաև օրենքի պահանջն ապահովելը, որը բոլորի դեպքում կիրառվում է։ 

Տպել
4174 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց