Ամփոփվել են Երևանի և մի շարք մարզերի դատախազությունների նախորդ տարվա գործունեության արդյունքները

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գևորգ Բաղդասարյանին են ներկայացվել մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործություններին նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները։

Արարատի մարզի դատախազ Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 167 դեպք (2021 թվականին՝ 1922 դեպք)։ Մարզում արձանագրվել է նաև սպանության երկու դեպք (2021 թվականին՝ յոթ դեպք)։ Մարզի դատախազի խոսքով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. 2022 թվականին արձանագրվել է 808 դեպք (2021 թվականին՝ 815 դեպք)։ Նվազել են ավազակության, գողության դեպքերը, սակայն 21 դեպքով աճել են բնակարանային գողությունները՝ կազմելով 76 դեպք  (2021 թվականին արձանագրվել է 55 դեպք)։ Մարզում  2022 թվականին աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 83 դեպք (2021 թվականին արձանագրվել է 77 դեպք):

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ 2022 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների  դեպքերի աճ՝ կազմելով  977 (2021 թվականին՝ 896 դեպք)։ 2022 թվականին 45 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը՝ կազմելով 206 (2021 թվականին՝ 161), միջին ծանրության դեպքերի քանակը՝ կազմելով 299 (2021 թվականին՝ 213 դեպք)։  Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 323 դեպք է արձանագրվել (2021 թվականին՝ 317)։ Բնակարանային գողությունների դեպքերն աճել են, նվազել են խարդախության, ավազակության, կողոպուտի դեպքերը։

Մասիս Պողոսյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 24 դեպք, (2021 թվականին՝ 32 դեպք), այդ թվում՝ իրացման 10 դեպք։

Ամփոփվել են նաև Երևան քաղաքի Շենգավիթ ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների 2022 թվականի գործունեության արդյունքները։

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է հանցագործության  2 հազար 406 դեպք (2021 թվականին՝ 1942)։ Աճել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ կազմելով 86 դեպք (2021 թվականին՝ 35)։ Վարչական շրջանում արձանագրվել է  ծանր հանցագործությունների 337 դեպք (2021 թվականին՝ 293), միջին ծանրության հանցագործությունների 555 դեպք (2021 թվականին՝ 438)։ Շենգավիթում նվազել են բնակարանային գողության դեպքերը։ Գևորգ Գևորգյանի տեղեկացմամբ` 2022 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 106 դեպք (2021 թվականին՝ 77)։ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում 2022 թվականի ընթացքում ուսումնասիրվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցանքի մասին 11 հաղորդում. Իննով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար Ժորա Թովմասյանի խոսքով՝ 2022 թվականին վարչական շրջանում հանցագործություններն աճել են՝ կազմելով 2 հազար 212 դեպք (2021 թվականին՝ 1507)։ 2022 թվականին արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի աճ՝ կազմելով 245 (2021 թվականին՝ 203), առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 56 դեպքով՝ կազմելով 64 դեպք։

Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2021 թվականի համեմատ աճել են 109-ով՝ կազմելով 274 դեպք։ 2022 թվականին արձանագրվել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ՝ կազմելով 972 դեպք (2021 թվականին՝ 912)։

 Վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս աճել են՝ կազմելով 90 դեպք (2021 թվականին՝ 46)։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով արձանագրվել է 5 դեպք (2021թվականին՝ 22):

Գևորգ Բաղդասարյանը մարզերի և վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է հետևողական լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նկատմամբ, հետևել նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետներին, ինչպես նաև ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Տպել
505 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է