Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է իր կողմում զոհերի ու տուժածների մասին՝ նշելով սեփական սադրանքի ու հարձակման «պատճառները»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կոծկելու համար սեփական երկրի՝ ամենաթողությունն ու զարհուրելի, դատապարտելի արարքները, կեղծ տեղեկատվություն է հրապարակել իրենց կողմից Արցախի տարածքում ոստիկանական մեքենայի վրա հարձակման ու կրակոցների «պատճառների» մասին:

«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստացել Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու (Ստեփանակերտ-Խայփալու) գրունտային ճանապարհով Հայաստանից Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատված, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու մասին: Մարտի 5-ի առավոտյան՝ ճշտելու համար հիշյալ տեղեկատվությունը, փորձ է արվել կանգնեցնել մեքենան և ստուգել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ծառայողների կողմից, ինչի ժամանակ հայկական  կողմից կրակոցներ են արձակվել, փոխհրաձգության արդյունքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ստերով համեմված հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանական կողմը, շարունակելով նախահարձակ լինել և ինքնապաշտպանվել, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությունն է հրավիրել, որ Եռակողմ հայտարարության կետերի կատարումը պետք է ապահովվի անվերապահորեն և ամբողջությամբ։

«Միակ ճանապարհը, որը կարող է օգտագործվել Ղարաբաղի համար տնտեսական և Հայաստանի միջև հաղորդակցության համար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհն է: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, որ այլ երթուղիներով ռազմական և այլ նպատակային փոխադրումների իրականացումը բացարձակապես անընդունելի է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս ծանուցել է միջազգային հանրությանը նշված երթուղով ականների տեղափոխման մասին։

Շարունակելով կեղծիքների շարանը, Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե իբր «Հայաստանը դեռևս իրականացնում է ռազմական փոխադրումներ դեպի Ղարաբաղ»,  իսկ սա՝ ըստ ագրեսոր կողմի, կայում է «Ադրբեջանի դեմ Երևանի շարունակվող ագրեսիայի և ահաբեկչական քաղաքականության մասին»։

Վերջում, սեփական մեղքը հերքելով, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե այսօրվա՝ սեփական նախաձեռնությամբ հրահրված սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ինչպես հայտնի է՝ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. նրանց ինքնությունը հայտնի է:

ԱՀ Ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ  իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:

Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել է ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:

Տպել
1729 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով