Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել շրջափակումը

Այսօր Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքն ու դադարեցնել Արցախի շրջափակումը: Ռասմուսենը նշեց, որ երեկ հանդիպումներ է ունեցել Երևանում, իսկ այսօր՝ այցելել Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իր աչքով տեսնի Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: 

«Ես Ջերմուկում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ադրբեջանական հարձակումը ինչ բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի, մասնավորապես՝ զբոսաշրջային կյանքի վրա: Այսօր այցելել էի Լաչինի միջանցքի սկզբնամաս: Ինչպես գիտեք, այդ միջանցքը միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև: Անցած դեկտեմբերից այդ ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ո՛չ մարդկային է, ո՛չ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է Լեռնային Ղարաբաղում:

Շրջափակումը նշանակում է, որ միայն շատ փոքր քանակով պարեն կամ դեղորայք է հնարավոր հասցնել Լեռնային Ղարաբաղ, ինչը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում: Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի:

Այդ շրջափակումն անօրինական է: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար: Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ, երբ այցելել է Հայաստան (2012 թվականին)՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, այդ օրվանից շատ բան է փոխվել։

«Ես հանդիպեցի վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ և գոհունակություն եմ հայտնել առ այն, թե ինչ ջանքեր են նրանք գործադրում Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Ես այստեղ եմ Հայաստանի կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ Հայաստանին ամրապնդել կապերը Եվրամիության, Արևմուտքի հետ առհասարակ»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Տպել
706 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան