Երևանի 116 հիմնական դպրոցը անվանակոչվեց Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի անվամբ

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում հաստատվեց «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դպրոցի շրջանավարտ, հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանակոչելու հարցը:

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ներկայացնելով Սամվել Հովսեփյանի անցած ճանապարհը, նշեց, որ նա այդ ճանապարհը հերոսաբար է անցել և ամեն ռազմական գործողության ժամանակ իր մեծ դերակատարությունն ունեցել, հրամանատարության տված հանձնարարությունները, հրամանները փառքով կատարել:

«Նա շատ խիզախ է եղել մարտի դաշտում: Մենք միշտ նրան ադմիրալ Սամո ենք ասել: Բոցման ունեինք Մալաթիա-Սեբաստիա ջոկատում, որ ավիացիայում էր ծառայում: Մի օր ասացին՝ եկեք Սամոյին էլ ադմիրալ ասենք, և այդպես էլ մնաց Ադմիրալ անունը: Մենք այն սերունդ ենք, որ տվեց դարի ասպետներ և գրեթե 700 տարի հետո կարողացանք ծնկի բերել թշնամուն, և Երևանի 116 հիմնական դպրոցը Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելը երեխաների համար պարտավորեցնող կլինի, և նրանք հայրենասիրությամբ կլցվեն: Սամվելը այդ դպրոցն է հաճախել, իր ջոկատի գրեթե բոլոր անդամներն այդ դպրոցն են հաճախել, նրա երեխաներն էլ են այդ դպրոցը հաճախել»,- նշեց նա:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասաց, որ սա այն նախագծերի շարքից է, որի մասին չի կարող կարող գոնե մի երկու բառ չխոսել. «Ինձ համար շատ մեծ պատիվ է այս նախագծի քվեարկությանը մասնակցել՝ ճանաչելով ադմիրալին, հիշելով, թե ոնց էր ոտքը վիրավոր դիրքերից իջնում: Մի դեպք եմ հիշում. գնացել էինք ադմիրալին տեսնելու, դիրքերից իջել էին: Հեռվից մեզ տեսավ, մեքենայից իջավ, հենակները թողեց ու վիրավոր ոտքով վազում էր դեպի մեզ: Հուզվում եմ շատ այս նախագծից ու հուսով եմ, որ նման նախագծեր հաճախ կգան»,- ասաց նա:

Սամվել Հովսեփյանը (Ադմիրալ Սամո) Արցախյան ազատամարտի մասնակից է, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ է եղել, կոչումով գնդապետ: Ակտիվորեն կազմակերպել և մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը և Արցախի համար մղված ազատագրական մարտական գործողություններին:

Եղել է ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Մահացել է 2016 թվականին երկարատև ու ծանր հիվանդության հետևանքով։ Հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Տպել
2692 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)